Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԼԻՊԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

5 փետրվար, 1938 - 7 հունվար, 2023

Ծնվել է ՀՀ Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ` ՀՀ Լոռու մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: Աշխատել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) միջշրջանային «Փարոս» թերթում` որպես սրբագրիչ, ապա գրական աշխատող, Երևանի Հայէլեկտրագործարանի «Էլեկտրամեքենաշինարար» բազմատպաքանակ թերթում, «Պիոներ կանչ» թերթում: 1977թ-ից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում` որպես մանկապատանեկան գրականության խմբագրության ավագ խմբագիր: 1974թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է շուրջ 40 գիրք՝ բանաստեղծություններ, տրիոլետներ, պատմվածքներ, վիպակներ, որոնք պարբերաբար տպագրվել են հայաստանյան մամուլում: Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, բելոռուսերեն, լիտվերեն, սերբերեն և այլ լեզուներով: Նրա տեքստերով գրված երգերը հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Հրատարակվել են նրա «Սպասումներ» (1967թ.), «Մի բուռ ցորեն» (1974թ.), «Մարդ և հող» (1978թ.), «Ակոս» (1983թ.), «Վահագնի» (վիպակ պատանիների համար, 1986թ.), «Արմատահան ծառեր» (վիպակներ, պատմվածքներ, 1991թ.), «Սիրտս ձեզ եմ բացում» (1998թ.), «Խաչված ճակատագիր» (2000թ.), «Հող և հաց» (բանաստեղծություններ, 2003թ.), «Հիշողության արահետներով» (հուշակնարկներ, էսսեներ, գրախոսականներ, 2010թ.), «Արարման խորհուրդ» (բանաստեղծություններ, 2013թ.) և այլ գրքեր: 1992թ. «Արմատահան ծառեր» վիպակների և պատմվածքների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի: Արժանացել է նաև Ֆրիտյո‎ֆ Նանսենի անվան մեդալի, 2008թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀՀ վարչապետի հուշամեդալին։ Մահացել է Երևանում: