Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

Ալեն Նազարյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆ

Դրամատուրգ, գրաքննադատ

27 հունվար, 1933 - 13 մայիս, 2015

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, ԳԱ փիլիսոփայության և իրավունքի բաժանմունքում: 1970թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1970-81թթ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է արևմտաեվրոպական դրամատուրգիայի և թատրոնի պատմություն: 1981-93թթ վարել է ՀԹԳՄ դրամատուրգիայի բաժինը: Հանրապետական և ռուսական մամուլում տպագրվել են նրա գիտական-քննադատական հոդվածները, ակնարկները, վավերական սցենարները, հումորեսկները: Նրա պիեսները տպագրվել են գրական հանդեսներում («Նորք», «Литературная Армения») նաև բամադրվել են հանրապետության թատրոններում, ռադիոթատրոնում և հեռուստատեսությամբ: Հրատարակվել են գրողի «Հայրիկները, մայրիկները, բալիկները» (1965թ.), «Բարդիները լուռ» (1986թ.), «Ընթրիք նեղ շրջանակում» (1985թ.), «Մեծ բիթլիսցու առեղծվածը» (1998թ., 2004թ.), «Դրամատուրգ, ռեժիսոր, քննադատ» (1987թ.) գրքերը, այլ դրամաներ  ու հրապարակումներ: 1964թ. արժանացել է ՀԳՄ, 1968թ.՝ Հայաստանի մշակույթի նախարարության, 2005թ.՝ ՀԳՄ Լևոն Շանթի անվան մրցանակների: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար