
Ստեփան Զելինսկի
Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Սարգիս Բալասանյան
Կոմպոզիտոր

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Բաք Քարթալյան
Դերասան

Բագրատ Հովհաննիսյան
Կինոռեժիսոր

Երվանդ Արզումանյան
Դերասան

Ազատ Գասպարյան
Դերասան, ասմունքող

Զավեն Աբրահամյան
Դերասան

Մարիամ Գրիգորյան
Դերասանուհի

Փոլ Կարմիրյան
Պարող, պարուսույց
ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

22 մարտ, 1938 - 19 մարտ, 2017
Ծնվել է ՀՀ Կիրովական քաղաքում (այժմ` Վանաձոր)։ 1956թ. ավարտել է տեղի թիվ 1 դպրոցը, 1962թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: Ուսումնառության ընթացքում ստացել է Լենինյան կրթաթոշակ։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Կիրովականի 3-րդ գիշերօթիկ դպրոցում` որպես ավագ ջոկատավար, ԵրՊԻ-ի Կիրովականի մասնաճյուղում` փիլիսոփայության ավագ դասախոս։ 1969թ-ից աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, որտեղ 1969-70թթ եղել է մանկավարժության ֆակուլտետի դեկանը, 1970-74թթ` բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1974-78թթ` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը։ 1988-2013թթ ղեկավարել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնը: 1972թ. «Չարենցի գեղագիտական հայացքները» թեկնածուական ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2003թ. «Էպիկական կերպարի ստեղծման չափումները» աշխատության համար՝ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2009թ-ից՝ պրոֆեսոր)։ Հեղինակել է ավելի քան 50 գիտական հոդվածներ, ինչպես նաև բազմաթիվ հրապարակային ելույթներ, զեկուցումներ, հոբելյանական երեկոներ։ 1995թ-ից եղել է Հայաստանի գրողների, ապա՝ թատերական գործիչների միությունների անդամ: Հրատարակվել են նրա «Չարենցը և գրական սխեմատիզմը» (1998թ.), «Տաղի մոգերից մեկը» (2000թ.), «Սերնդի հոգևոր հացը» (2003թ.), «Էպիկական կերպարի ստեղծման չափումները» (1994թ., 2006թ.), «Գրականագիտական բառարան» (2009թ.) գրքերը: Արժանացել է «Լոռվա ասպետ», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Հայոս-Քարթլոս» մեդալների, 2007թ.՝ ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի, 2008թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Վանաձորում: