
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՌՈՒՍԼԱՆ ՍԱՂԱԲԱԼՅԱՆ

Ծնվել է 1951թ. հունվարի 15-ին, ՌԴ Գրոզնի քաղաքում: Հինգ տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է թիվ 58 ռուսական դպրոցը, ապա` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: 1975-82թթ աշխատել է «Լիտերատուրնայա Արմենյա» ամսագրում: 1982թ-ից անցել է երկամյա սցենարական և ռեժիսորական բարձրագուն դասընթացներ Մոսկվայի Պետկինոյում, որն ավարտելուց հետո վերադառձել է Երևան: 1990-92թթ խմբագրել է կանանց նվիրված ռուսալեզու «Առագաստ» թերթը: 1992թ. տեղափոխվել է Մոսկվա և ստեղծել «Կոմիլֆո» և «Առանձնատուն 16» ալմանախները: Եղել է «Роман-таблоид»-ի գլխավոր խմբագիրը, «Столичный север»-ի գլխավոր խմբագրի տեղակալը: 2000-ականներին դասավանդել է Մոսկվայի Հումանիտար համալսարանում: Սյունակագիր է եղել «Երեկոյան Մոսկվա», «Նոյան Տապան» թերթերում, տպագրվել է «Московская правда», «Ступени оракула» թերթերում, «Ровесник», «Плейбой», «Если», «Мир ТВ и кино» ամսագրերում: Ֆանտաստիկ պատմվածքների առաջին ժողովածուն` «Հորիզոնից այն կողմ» (1983թ.), լույս է տեսել հայերեն: Իսկ 1990թ. ռուսերեն հրատարակվել է նրա երկրորդն` «Самый красивый в мире динозавр» ժողովածուն: 1996թ. «Սագառուս» ծածկանունով Մոսկվայում լույս է տեսնել «Космический Декамерон» վեպը, որը էրոտիկ ֆանտաստիկայի ժանրի առաջին ստեղծագործություններից է: 2004թ. իսկական ազգանունով հրատարակել է հինգերորդ` «Համլետի հոր ստվերը» գիրքը, իսկ 2011թ. վեցերորդը` «Եդեմի հետքերով»: Հեղինակել է տասնյակ մուլտֆիլմեր, ինչպես նաև՝ կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր: