Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

Ծնվել է 1936թ. հունվարի 5-ին, ՀՀ Միջնաձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1964-72թթ եղել է շրջանային թերթի խմբագրի տեղակալ, իսկ հետո՝ շուրջ քսան տարի՝ Արմավիրի շրջանային ժողկրթբաժնի վարիչ և մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ։ 1999-2001թթ դասավանդել է ՀՀ Մեծամոր քաղաքի «Արմավիր» համալսարանում։ 1984թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Աշխատել է Սարդարապատ ազգագրական թանգարանում: Նրա սցենարով ստեղծվել է փաստավավերագրական տեսաֆիլմ` նվիրված Սարդարապատի 80-ամյակին և Արցախի հերոսամարտին: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում: 2001թ-ից Արմավիրի մարզային «Հայրենականչ» կրթամշակութային թերթի գլխավոր խմբագիրն է: Անդամակցում է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը: Հրատարակվել են նրա «Ինձ ու քեզ համար» (1978թ.), «Ծաղկած կարոտ» (1982թ.), «Երկու ափ» (1985թ.), «Կապույտ կանչ» (1988թ.), «Արծվականչ» (1995թ.), «Գևորգ Չաուշ» (1995թ.), «Գիրք վշտի և հպարտության» (1996թ.), «Աշնան թալիսմաններ» (2000թ.), «Այգեպսակ» (2001թ.), «Արծվապաշտ երկիր» (փաստագեղարվեստական վեպ Թաթուլ Կրպեյանի մասին, 2004թ.), «Ծիրանավոր աղոթարան» (բանաստեղծություններ և պոեմներ, 2011թ.), «Էրգիրը տեսա հորս աչքերով» (հուշապատում, 2011թ.), «Սեր կակաչների հովտում» (վեպ, 2014թ.), «Խնկաբույր աղոթքներ» (2014թ.) գրքերը: 1997թ. նրա «Գիրք վշտի և հպարտության» (Արցախի ազատամարտի հերոսների մասին) գիրքն արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀԳՄ մրցանակին։ 2002թ. «Այգեպսակ» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» միության և «Հայաստան թերթի մրցանակին: 2006թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2011թ.՝ ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական ամենամյա մրցանակի, 2014թ.՝ ՀԳՄ Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար