Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՄԱԳԴԱԼԻՆԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1942թ. նոյեմբերի 24-ին, Երևանում: 1964թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության բաժինը, 1967թ.` ասպիրանտուրան: 1967թ-ից դասավանդում է նույն համալսարանում: 2007թ. պաշտպանել է դիսերտացիա «Հայ միջնադարյան գրական հուշարձանները («Սասունցի Դավիթ», «Մատյան ողբերգության») ռուսերեն թարգմանություններում և քննադատության մեջ» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2009թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատում է նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում` Լևոն Մկրտչյանի անվան գրական և մշակութային նախաձեռնությունների կենտրոնում` որպես գիտական ղեկավար: Հեղինակել է հայ-ռուսական և ռուս-հայկական գրական կապերի, գեղարվեստական թարգմանությունների խնդիրներին նվիրված ավելի քան 80 հոդված` տպագրված հանրապետական և համամիութենական պարբերականներում, ժողովածուներում: Որոշ հոդվածներ տպագրվել են նաև արտասահմանում: Ռուսերեն թարգմանել, կազմել և ծանոթագրել է հայ գրողների ստեղծագործությունները: 1984թ-ից Հայաստանի գրողների միության, 2008թ-ից` ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող «ռուս գրականություն» գծով մասնագիտական խորհրդի, 2013թ-ից «Լիտերատուրնայա Արմենիա» գրական հանդեսի խմբագրական կոլեգիայի, 2015թ-ից «Բանբեր Երևանի համալսարանի (ռուս բանասիրություն)» գիտական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է: Հրատարակվել են նրա «Դանիել Վարուժան, Բանաստեղծություններ» (1985թ.), «Հովհաննես Թումանյան, Հատընտիր» (1988թ.), «Когда строку диктует чувство…» (հոդվածներ, 2006թ.), «Книга скорби» (Նարեկացին ռուսական թարգմանություններում, 2012թ.), «Սասունցի Դավթի ռուսական կյանքը» (մենագրություն, 2015թ.), «Ցեղասպանության թեման Ի դարի ռուս պոեզիայում» (2015թ.) գրքերը: Ռուսերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի «Ընտրանի» 3 հատորով, 1969թ., Ավետիք Իսահակյանի «Արձակ» (նամակներ, 1975թ.) գրքերը: 2004թ. արժանացել է Ռուսաստանի մունիցիպալ ակադեմիայի Մ.Շոլոխովի անվան մեդալի, 2010թ.` ՀԳՄ և Հայ-ռուսկական (Սլավոնական) համալսարանի համատեղ սահմանած Լևոն Մկրտչյանի անվան գրական մրցանակի, 2012թ.՝ ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալի, 2014թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի և Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի գրողների կազմակերպության Մ.Լերմոնտովի անվան մեդալի: