Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ

Կոմպոզիտոր

15 օգոստոս, 1931 - 25 հուլիս, 1996

Միքայել Թարիվերդյան

Ծնվել է Թբիլիսիում: Սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական տասնամյա դպրոցի դաշնամուրային դասարանում և Թբիլիսիի երաժշտական ուսումնարանի ստեղծագործական բաժնում՝ Շալվա Մշվելիձեի դասարանում: 1957թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի ստեղծագործական բաժինը՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ: 1958թ-ից ստեղծագործել է կինոյում: Հեղինակել է 132 ֆիլմերի երաժշտություններ, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը` «Եղջերու արքան» (1970թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» (1976թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979թ.) և այլն: Գրել է երաժշտություն թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար: Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերով: Գրել է «Ո՞վ ես» (1965թ., բեմադրված՝ 1966թ.), «Կոմս Կալիոստրո» (1976թ.), «Սպասում» (1985թ.) օպերաները, «Ծովափին» (1948թ.), «Հարցաքննություն» (1948թ.), «Երջանկության պոեմ» (1974թ.), «Աղջիկը և մահը» (1975թ.), «Ստվեր» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան (1988թ.), ձայնի և նվագախմբի կոնցերտ (1957թ.), 15 ռոմանսաշար՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, Վ.Շեքսպիրի, Է.Հեմինգուեյի, Ա.Իսահակյանի, Ս.Եսենինի, Վ.Մայակովսկու և ուրիշների խոսքերով երգեր: 1993-96թթ եղել է «Նոր անուններ» բարեգործական հաղորդաշարի գեղարվեստական ղեկավարը: Հիմնադրել և ղեկավարել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կոմպոզիտորական գիլդիան: Երեք անգամ արժանացել է ՌԴ «Նիկա» կինոմրցանակի, ԱՄՆ երաժշտական ակադեմիայի մրցանակին: Արժանացել է մի շարք պետական պարգևների ու մրցանակների, 1977թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Սոչիում, թաղված է Մոսկվայի հայկական պանթեոնում: 1997թ. հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը: 1999թ-ից, երկու տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է Մ.Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար