Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, մանկագիր

23 փետրվար, 1940 - 11 հունիս, 2016

Ֆերդինանդ Պետրոսյան

Ծնվել է Հայաստանի Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» հրատարակչությունում: 1977թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ստեղծագործել է աշխատանքին զուգընթաց: Հատկապես ճանաչում է ձեռք բերել մանկական ժողովածուներով: Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում: Զբաղվել է նաև թարգմանությամբ: Հեղինակած գրքերից են` «Պատուհան», «Անվախճան օր», «Հեքիաթ մոծակի և փղերի մասին», «Ժամանակի ծառը», «Արևի տոնը», «Արագածից Արարատ», «Հազարան հավք», «Գաղտնիքի ծառ», «Մկնագիրք», «Կաթ-կաթ հեքիաթ», «Գիրք ելից» (2003թ.), «Պապ ու թոռ» (2003թ.), «Գրքերի երամ» (2009թ.), «Շարժասանդուղքի վրա» (2011թ.), «Ծաղկաձորյան լուսաբաց» (2013թ.) և այլն: 1989թ. «Հազարան հավք» մանկական ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1999թ. «Կապույտ հեքիաթ» մանկական ժողովածուի համար` «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի, 2007թ. «Վարդավառ» և «Հազար ու մի եթե» մանկական գրքերի համար՝ ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրքի մրցանակի, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար