Հովհաննես Վանանդեցի

Բանաստեղծ, մշակութային գործիչ

Էդուարդ Աբալյան

Դերասան, կինոռեժիսոր

Ռաֆիկ Խաչատրյան

Քանդակագործ

Զավեն Կոշտոյան

Քանդակագործ

Լևոն Մութաֆյան

Թատերագետ

Աղվան Վարդանյան

Պետական գործիչ, բանաստեղծ

Շահանե Մեժլումյան

Հաղորդավար, լրագրող

Աննա Կասյան

Օպերային երգչուհի

Միլիտոն Կիրակոսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՓՈԼ ԿԱՐՄԻՐՅԱՆ

Պարող, պարուսույց

Ծնվել է 1991թ. օգոստոսի 13-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Գեղանկարչուհի, գրաֆիկ Ալեքսանդրա Մանուկյանի որդին է: 9 տարեկան հասակից հաճախել է Սերժ Փոթոյանի հայկական պարի դպրոց, ապա` Վ.Խանամիրյանի անվան պարի անսամբլ, որտեղ սովորել է հայկական ժողովրդական պարեր: 17 տարեկան հասակից դպրոցական ընկերուհու` Մարիամ Նարինյանի հետ սկսել է պարել լատինո-ամերիկյան ոճի պարեր և սկսել է հաճախել Գրիգորի Սեդրակյանի «M Dance» պարային ստուդիա: Մասնակցել է մի շարք պարային մրցույթների և բազմաթիվ անգամ արժանացել մրցանակների, պատվոգրերի: 2011թ. առաջին անգամ այցելել է Հայաստան, որտեղ մասնակցել է «Պարիր, թե կարող ես» հեռուստանախագծին ու դարձել հաղթող: Վերադառնալով ԱՄՆ` շարունակել է սովորել և դասավանդել «M Dance» պարային ստուդիայում, որտեղ ուսումնասիրել է պարային տարբեր ոճեր` բալետ, ջազային, հիպ-հոպ և այլն: Սամվել Թադևոսյանի ակրոբատիկայի դպրոցում հաճախել է նաև մարմնամարզության: Իր նոր պարային զույգի` Զո Ֆրանցեսի հետ մասնակցել է մի շարք լատինո-ամերիկյան պարային մրցույթների: Պարելու հետ զուգահեռ, սովորել է նաև Նորթրիջի Քալիֆորնիայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում: 2013թ. մասնակցել է ամերիկյան «So You Think You Can Dance» հեռուստանախագծին և ճանաչվել է լավագույն երեք արական սեռի պարողներից մեկը: Նախագծի շրջանակներում հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ի և Կանադայի 44 քաղաքներում: