ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1962թ. հուլիսի 8-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1979թ. ավարտել է տեղի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցը: Սովորել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում: Աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: 1989թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Խաղացել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, Պատանի հանդիսատեսի պետական թատրոններում: Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ր.Շարտի «Կնոջս անունը Մորիս է» (Ժորժ), Խ.Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» (Գյուղացի հավավաճառ), Լ.Շանթի «Կայսրը» (Վասիլ), Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Սարո), «Փուղի զորութինը» (Մասիսյանց) և այլն: Աշխատել է նաև մի շարք հեռուստաընկերություններում` «Շանթ», «Արմենիա», Հայաստանի հանրային, Հայկական Երկրորդ: Նկարահանվել է տարբեր հեռուստասերիալներում («Վերվարածները», «Տաքսի Նեմա», «Մեր գյուղը», «Մի կաթիլ մեղր» և այլն), նախագծերում, ֆիլմերում («Նախաճաշ երկուսի համար», 2013թ.): Հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար