
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ

Ծնվել է 1978թ. փետրվարի 5-ին, ՀՀ Ստեփանավան քաղաքում: 1996թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ: 2005թ. ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության բաժինը: 2001թ. տպագրվել է նրա առաջին` «Ծիկ» գիրքը, որում ամփոփված գործերը լայնածավալ քննարկումների ու քննադատության տեղիք են տվել գրական ու ոչ գրական մամուլում: Նույն թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ: 2010թ. լույս է տեսել նրա երկրորդ` «Անտերուդուրս» գիրքը, իսկ 2011թ.` «Ռոնալդինյոն և Մարադոնան» ֆուտբոլային հեքիաթը: «ՍՄԻԼ» հիմնադրամի «1988» խորագրով պատմվածքների մրցույթում արժանացել է մրցանակի` «Իմ անկախությունը» պատմվածքի համար: 2011թ. Համբարձում Համբարձումյանի հետ ստեղծել է «Գրողուցավ» գրական բլոգը, 2012թ.` համանուն կայքը: «Անտարես» հրատարակչության և «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2012» մրցույթում դարձել է հաղթող: