Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

28 մարտ, 1953 - 29 հուլիս, 2021

Ծնվել է Երևանում: 1974թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1985թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1976-90թթ որպես խմբագիր և գլխավոր խմբագիր աշխատել է հրատարակչություններում ու խմբագրություններում («Ծիծեռնակ», «Գարուն», «Գրական թերթ», «Բանբեր», «Առավոտ»): 1982թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Աշխատել է նաև Երևանի պետական բժշկական ինստիտուտում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ 1990-92թթ եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1992-97թթ՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը։ Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունների, մանկական բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուների: Գրողի բանաստեղծություններում բնորոշ է քաղաքային սլենգի օգտագործումը։ Լույս է ընծայել «Ձեզ հետ միասին» (1979թ.), «Ճոճք» (1982թ.), «Բախտ» (1987թ.), «Վարդավառ» (1988թ.), «Թուղթ ու գիր» (1990թ.), «Աղանդեր» (1996թ.), «Անտիպոեզիա» (2000թ.), «Երևան-հյուրանոց» (2003թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Գրել է նաև մանուկների համար («Երկու քույրիկ», 1992թ.): Հեղինակել է «Մետաքսի ճանապարհը» (2004թ.) պատմվածքների ժողովածուն, «Հայկական ժամանակ» (2006-12թթ) վեպը, որը 2006թ-ից երկար տարիներ «Առավոտ» օրաթերթում շարունակաբար տպագրվել է։ Ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, լեհերեն, վրացերեն և այլ լեզուներով։ 1981թ. Վրաստանում անցկացվող Վ.Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնում արժանացել է Վ.Մայակովսկու անվան մրցանակին, իսկ 2003թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան, 2005թ. «Երևան հյուրանոց» գրքի համար՝ «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակների, 2017թ.՝ ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար