
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ՄԱՐԻԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1992թ. մայիսի 14-ին, Երևանում: Սովորել է Երևանի Հ.Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում, այնուհետև` Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում: Շուրջ 14 տարի զբաղվել է սպորտային պարերով: Պարում է «Սթայլ» պարային ակումբում: Հանդիսանում է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի անդամ և մասնակցել է ՀՍՊՖ կողմից կազմակերպված բաց և փակ առաջնություններին` զբաղեցնելով բազմաթիվ պատվավոր տեղեր: 2007թ. մասնակցելով Վրաստանի սպորտային պարերի բաց առաջնությանը` գրավել է 2-րդ տեղը: 2008թ. մասնակցել է «Արմենիա» հեռուստաընկերության «Երբ պարում են աստղերը» նախագծին և զբաղեցրել 1-ին տեղը: 2011թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծին` զբաղեցնելով 3-րդ տեղը: 2013թ. մասնակցել է «Պատանի պարողների Եվրատեսիլ» պարի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին և անցել եզրափակիչ: Հանդիսանում է «M.H.style» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: