Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԴԻՎԱՆՅԱՆ

Կոմպոզիտոր

24 օգոստոս, 1958 - 1 սեպտեմբեր, 2013

Ծնվել է Երևանում: Երկար տարիներ աշխատել է երեխաների հետ: Մանկուց տիրապետել է տարբեր երաժշտական գործիքների` դաշնամուր, կիթառ, ջութակ, նվագել է զանազան վոկալ գործիքային խմբերում: 1981թ. հիմնադրել և ղեկավարել է «Առվակ» վոկալ-գործիքային մանկական անսամբլը, որը հետագայում դարձել է «Հայհամերգի» կոլեկտիվը: 1996թ. հրավիրվել է ղեկավարելու Հայաստանի ազգային ռադիոյի պետական «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը: 1997թ. նախաձեռնել է նոր մանկական երաժշտական ծրագիր Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: 2001թ-ից խումբը առանձնացել է հանրային ռադիոյից և երգահանը շարունակել է ղեկավարել խումբը արդեն մասնավոր հիմունքներով: 2004-09թթ անսամբլի հետ հյուրախաղերով եղել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Կիպրոսում, Բուլղարիայում, Ռուսաստանում, իսկ 2007թ.` Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում նրա սաները առաջին անգամ ներկայացրել են Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: 2009թ-ից խումբը վերանվանել է «Արևներ»: 2001թ. ստեղծել է ստեղծագործական մրցույթ-փառատոն, որի շրջանակներում հեղինակները ստացել են դրամական մրցանակներ: 1999-2010թթ թողարկել և հրատարակել է նոտաների ժողովածուներ, մանկական երգերի ձայնասկավառակներ և տեսասկավառակներ: Հեղինակել է գործիքային պիեսներ, թավջութակի սոնատ, տարբեր ներկայացումների համար գրած երաժշտություն, «Գուլիվերի ճանապարհորդությունը» ներկայացման համար գրած երաժշտությունը, ինչպես նաև կամերային և էստրադային մի շարք երգեր: Համագործակցել է Հայաստանի լավագույն կոմպոզիտորների, սկսնակ երգահանների, մի շարք գործիքավորողների, հնչյունային ռեժիսորների հետ: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի` մատաղ սերնդի դաստիարակման գործում ունեցած ավանդի համար: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար