Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՅԱՎՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

28 օգոստոս, 1932 - 30 հունիս, 2009

Արտաշես Յավրիյան

Ծնվել է Գանձակի գավառի Փիփ գյուղում (այժմ` Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Զագլիկ գյուղ): Միջնակարգ կրթությունն ստացել է Գանձակում (նախկին` Կիրովաբադ): 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել Կոտայքի շրջանում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1958թ-ից աշխատել է որպես լրագրող, 1976թ-ից` «Հայաստան» հրատարակչությունում: Զբաղվել է լրագրական գործունեությամբ, գրական աշխատանքով։ Ռուսերենից թարգմանությամբ հայ ընթերցողին է ներկայացրել նշանավոր շատ գրողների մի շարք ստեղծագործություններ։ Հիմնականում ստեղծագործել է մեծերի համար, թեև նրա մի շարք ստեղծագործություններ միջին ու բարձր տարիքի դպրոցականների ընթերցանության շրջանակներում են։ 1971թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը` «Օջայի ծուխը» պոեմը, որին հաջորդել են «Ակունքներ» (1980թ.), «Մանանա» (1984թ.), «Առյուծաձև Մհեր» (պոեմ, 1985թ.), «Դյուցազունք Սասնա» (հայ ժողավրդական դյուցազնավեպի` «Սասնա Ծռերի» չորս ճյուղերի անբողջական մշակում, պոեմ, 1990թ.), «Այգեքաղ» (1990թ.), «Ժամանակի հորձանուտում» (2001թ.), «Սասնա դյուցազունք» (նոր լրամշակված տարբերակ, 2003թ.), «Աղետավոր իմ դար» (2006թ.), «Երկեր» (2010թ.) ժողովածուները։ Կատարել է նաև մի շարք թարգմանություններ: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր։ 1988թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար