Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1945թ. հունվարի 20-ին, ՀՀ Ձորափ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզի Աղցի գյուղ): 1969թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1969-72թթ եղել է ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող, 1972-84թթ` «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի պատասխանատու քարտուղարը: 1985թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում: 1992-94թթ հայ գրականություն է դասավանդել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում: 1995թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիժան: 2001թ-ից ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչն է (2003թ-ից` պրոֆեսոր): Հրատարակվել են նրա «Հարություն Սուրխաթյան» (1988թ.), «Երվանդ Օտյան: Կյանքը և գործը» (1996թ.), «Գրական հանգրվաններ» (3 գիրք, 2004թ., 2007թ., 2010թ.), «Հայոց լեզվի հարցաշարերի շտեմարան դպրոցի ավարտական և պետական բուհերի ընդունելության քննությունների համար» (3-րդ բարեփոխված և լրացված հրատարակություն, 2001-03թթ, 2005թ.), «Մայրենի - ուղեցույց Իրանի Իսլամական Հանրապետության հայկական դպրոցի 7-րդ դասարանի համար» (2007թ.) աշխատությունները: 2001թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակել է հայ դասական և նորագույն գրականության, աշուղական բանաստեղծության, նրանց տարաբնույթ խնդիրների մասին շուրջ 80 գիտական ուսումնասիրություններ, հոդվածներ, մենագրություններ: Կազմել է Իրանի հայկական դպրոցների 7-րդ դասարանի «Հայ գրականություն» դասագիրքը, խմբագրել է «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունները» բառարանի Ա հատորը, «Աշտարակի ժողովրդական տեղանունների բառարանը» և այլ գիտական ու գեղարվեստական գրքեր: ԵՊՀ գիտական աստիճաններ շնորհող 012 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալն է: Անդամակցում է «Պատմա-բանասիրական» հանդեսի խմբագրական խորհրդին, «Վեմ» հանդեսի խմբագրական խորհրդին և Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմավաստակ ընտանիքների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: 2014թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար