Յուզեֆ Դիոնիս Մինասովիչ

Բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան

Ներսես Սարգիսյան

Բանասեր, աղբյուրագետ

Թադեոս Թոռնյան

Բանասեր, աստվածաբան

Թադևոս Ավդալբեկյան

Տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան

Նվարդ Թումանյան

Գրականագետ

Վարդ Արսլան

Արվեստաբան, պատմաբան, գրականագետ

Եվգենի Լևխանյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Օլգա Սանահյան

Արձակագիր, թարգմանիչ

Արմեն Ջիգարխանյան

Դերասան, բեմադրիչ

Ասիլվա

Գեղանկարչուհի, քանդակագործ

Անտոն Աղայանց

Բեմադրիչ

 

 

 

 

ՆՇԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Գրականագետ

1 մայիս, 1908 - 27 հուլիս, 1982

Ծնվել է ՀՀ Արմավիրի մարզի Մարգարա գյուղում։ 1926թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան կենտրոնական ցուցադրական դպրոցը։ 1929-32թթ որպես հայոց լեզվի ուսուցիչ աշխատել է ՀՀ Վարդենիսի և Գավառի շրջանի դպրոցներում։ 1933-45թթ աշխատել է Երևանի գրական թանգարանում` որպես գիտաշխատող, 1947-53թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական թատրոնում` որպես գրական բաժնի վարիչ, ապա` «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես խմբագիր։ 1944թ. ավարտել է (էքստեռն) Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը։ 1965թ. «Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1967-82թթ աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող։ Մասնակցել է Միքայել Նալբանդյանի (1940-47թթ) և Հովհաննես Հովհաննիսյանի (1964-68թթ) երկերի լիակատար ժողովածուների ակադեմիական հրատարակություններին։ 1976թ. «Աբովյանի պոետիկան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Հրատարակվել են նրա «Միքայել Նալբանդյան» (1954թ.), «Արմեն Արմենյան» (1959թ.), «Հովհաննես Հովհաննիսյանի արվեստը» (1964թ.), «Աբովյանի պոետիկան» (1979թ.), «Նալբանդյան, կյանքը և գործը» (1980թ.), «Շեքսպիրի կյանքը» (1986թ.) գրքերը: Մահացել է ՀՀ Սևան քաղաքում, թաղված է Երևանում։