Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1953թ. հունիսի 10-ին, ՀՀ Արթիկ քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Երկար տարիներ որպես խմբագիր աշխատել է տարբեր թերթերում, ամսագրերում, ազգային հեռուստատեսությունում: 1997թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Խառնարան» (1989թ.), «Դարձի փուլեր» (2003թ.), «Երեքնուկ» (2004թ.), «Գիշերային արևներ» (2008թ.), «Արտացոլանքը հեռու, բազմադեմ» (2012թ.), «Հատընտիր» (2013թ.) գրքերը: Նրա թարգմանությամբ գրական մամուլում լույս են տեսել նաև Ալեքսանդր Պուշկինի, Սոհրաբ Սեփերիի, Փարվին Էթեսամիի, Յուրի Կուբլանովսկու, Չարլզ Սիմիչի, Օկտավիո Պասսի և այլոց բանաստեղծական շարքերն ու սեղծագործությունները (Իոսի‎ֆ Բրոդսկի, «Հռոմեական էլեգիաներ» 1996թ., Շեյմաս Հինի «Բանաստեղծություններ», 2010թ. Չեսլավ Միլոշ, «Բանաստեղծություններ», 2011թ., Օկտավիո Պաս, «Մենության լաբիրինթոսում», 2012թ.): Եղել է «Նոր Դար» ամսագրի պատասխանատու քարտուղարը, վարել է «Երևան. 7 օր» պարբերականի մշակութային էջը: 2006թ-ից «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալն է: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ‎ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, ռուսերեն, սերբերեն և սլովակերեն։ 2008թ. «Գիշերային արևներ» ժաղավածուի համար արժանացել է ՀԳՄ պոեզիայի ամենամյա մրցանակին, 2009թ. «Նարցիսում» տպագրված չափածո թարգմանությունների համար արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակին: 2013թ. արժանացել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ ամենամյա «Կանթեղ» թարգմանական մրցանակի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար