Մերզա Գյուլա

Հայագետ

Զարզանդ Դարյան

Արձակագիր, դրամատուրգ

Էդուարդ Սարապյան

Ճարտարապետ

Վաչե Նալբանդյան

Գրականագետ

Լևոն Բոյաջյան

Արձակագիր, թարգմանիչ, դերասան

Ալլա Տեր-Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Մկրտչյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ավագ Եփրեմյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Մկրտչյան

Թարգմանիչ

Նաիրա Պետրոսյան

Աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ

Տաթևիկ Մելքոնյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆ

Թատերագետ

Ծնվել է 1980թ. հունվարի 21-ին, Վանաձորում։ 1997-2001թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2001-04թթ եղել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ և ստացել արվեստագիտության թեկնածուի կոչում: 2002-09թթ եղել է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, 2003-04թթ` Երևանի պետական համալսարանի արվեստաբանության ամբիոնի դասախոս («Թատրոնի ընհանուր պատմություն» առարկա): 2003թ-ից Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գրական մասի վարիչն է: 2004թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես  գիտաշխատող‚ իսկ 2005թ-ից նույն ինստիտուտի 016 մասնագիտական խորհրդի և մասնագիտական մինիմումների հանձնաժողովի անդամ է: 2007թ. հիմնել է առաջին թատերական թերթը` «Սկենեն»: Նույն թվականին Ռուբեն Բաբայանի և նրա նախաձեռնությամբ հիմնվել է «Թատրոն-X» հանրապետական փառատոնը‚ որով էլ վերականգնվել են ներկայացումների հրապարակային քննարկումները, իսկ 2010-17թթ եղել է փառատոնի նախագահը: 2009-17թթ եղել է Երևանի Մատենադարանի արխիվային բաժնի վարիչը: 2009թ-ից նախագահում է «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ն: Այս տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ներպետական և միջազգային նախագծեր` «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի 1-ին միջազգային փառատոն‚ «Երիտասարդ բեմադրիչների աջակցման ծրագիր»‚ հանրապետական դրամատուրգիական ընթերցումներ‚ սեմինարներ‚ գրքերի հրատարակում և այլն: 2012թ. դարձել է թատերական առաջին առցանց-մրցանակաբաշխության դափնեկիր` «Լավագույն օնլայն-թատերագետ» անվանակարգում: ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի խորհրդի անդամ է: Զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում և համաժողովներում‚ գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է‚ խմբագրել է թատրոնին առնչվող գրքեր: 2013թ. ընտրվել ՀՀ պետական մրցանակների հանձնախմբի անդամ (թատրոնի ոլորտ): 2014-18թթ ղեկավարել է ԵԹԿՊԻ-ի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը և եղել Երևանի Մատենադարանի տնօրենի խորհրդականը: 2017թ-ից «Դանտե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ է: 2017-19թթ եղել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը: 2019թ. նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: 2013թ. «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ի և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի կայացման և զարգացման գործում ունեցած ներդրման համար ստացել է պատվոգիր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2015թ.՝ ՀՀ Զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալի, 2017թ.՝ Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար