Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԱՂԱՄԻՐԶՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

20 դեկտեմբեր, 1922 - 26 հոկտեմբեր, 1991

Ծնվել է Թիֆլիսում: 1940թ. սովորել է տեղի Ա.Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի ստուդիայում, 1941թ.` Թիֆլիսի կինոստուդիայի դպրոց-ստուդիայում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1946-48թթ եղել է Մոլդովայի ռուսական դրամատիկական թատրոնի դերասան և բեմադրիչ: 1952թ. ավարտել է Լենինգրադի թատերարվեստի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1953-61թթ եղել է Լենինգրադի Ա.Պուշկինի անվան դրամայի թատրոնի, 1961-66թթ` Լենինգրադի դրամատիկական մեծ թատրոնի ռեժիսոր, 1966թ-ից` Կոմիսարժևսկայայի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորը, որտեղ 25 տարիների ընթացքում բեմադրել է 51 ներկայացում: 1953թ-ից դասավանդել է Լենինգրադի թատերարվեստի ինստիտուտում, որտեղ 1975-85թթ եղել է ամբիոնի վարիչը (1975թ-ից` պրոֆեսոր): Պիեսներ է բեմադրել նաև Ֆինլանդիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի թատրոններում: Լավագույն բեմադրություններից են` Դրուցեի «Սրբություն սրբոց», Բուլգակովի «Տուրբինների օրերը», «Բորիս թագավորը», Ալյոշինի «Դիվանագետը» և այլն: 1987թ. հեղինակել է «Ժամանակ: Թատրոն: Ռեժիսոր» գիրքը: 1969թ. արժանացել է Ռուսաստանի, 1972թ.` Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1974թ.` Ռուսաստանի, 1983թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1984թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Արժանացել է նաև Լենինի, Պատվո, Հայրենական պատերազմի շքանշանների: Մահացել է Սանկտ Պետերբուրգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար