ՄԻԽԱՅԻԼ ՎԱՐԴԱՆՈՎ

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

21 փետրվար, 1937 - 31 դեկտեմբեր, 2009

Միքայել Վարդանյանց

Ծնվել է Գրոզնիում: 1961-66թթ սովորել է Մոսկվայի կինոմատոգրաֆիայի ինստիտուտում: Կինոաշխարհում ստեղծագործական գործունեությունն սկսել է 1969թ-ից, «Հայկական հողի գույնը» համր ֆիլմով, որում օգտագործել է ռեժիսոր և իր մտերիմ ընկեր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի կադրերը, որոնց հեղինակը հենց ինքն է եղել: Ազատազրկման մեջ գտնվող ընկերոջ` Սերգեյ Փարաջանովի հետ ունեցած նամակագրական կապի և հայկական կինոարտադրությունում տիրող կոռուպցիայի մասին բացահայտ քննադատություններ հնչեցնելու համար 1969-71թթ հետապնդվել է ԽՍՀՄ իշխանությունների կողմից և նրա անունը ռուսական հետախուզության սև ցուցակում է գրանցվել: 1975թ. նկարահանել է Ա.Փելեշյանի «Տարվա եղանակները», 1979թ.` Գ.Մելքոնյանի «Թթենի» ֆիլմերը: Խորհրդային Միության փլուզուման ժամանակահատվածում նկարահանել է «Ջնջված դեմքեր» վավերագրական տրիլոգիան, «Մինաս. ռեքվիեմ» և իր կինոկարիերայի գլուխգործոցը` «Փարաջանով. վերջին գարուն» (1992թ) կինոժապավենը: Եղել է ռուսական կինոակադեմիայի գլխավոր մրցանակի, «Սան Ֆրանցիսկո» և «Բեվերլի Հիլզ» միջազգային փառատոների դափնեկիր: 2000-ականների սկզբին տեղափոխվել է ԱՄՆ և բնակվել Հոլիվուդում, որտեղ էլ մահացել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար