Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՐՄԻՆԵ ԱՆԴԱ

Դերասանուհի, գրող

Արմինե Աբրահամյան

Ծնվել է 1965թ. ապրիլի 7-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտը: Աշխատել է թատրոնում որպես դերասանուհի, հեռուստատեսությունում` որպես մանկական հաղորդաշարի հեղինակ, ռեժիսոր և վարող` պատմելով իր հեքիաթները և հանդես գալով հեքիաթասացի ու տարբեր հերոսների դերերում: Նրա առաջին սցենարա-պրոդյուսերական «Բոժոն» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը (ռեժիսոր` Միքայել Վաթինյան) մասնակցել է տասնյակ միջազգային կինոփառատոների և ստացել մրցանակներ: Իսկ «Ժաննան և ձայները» (ռեժիսոր` Միքայել Վաթինյան) լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011թ.` Հարավային Կորեայում` Պուսանի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցույթում, եվրոպական պրեմիերան` Շվեդիայում` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմն ունեցել է պաշտոնական ցուցադրություններ նաև Ավստրիայի, ԱՄՆ-ի, Բելոռուսի, Ուկրաինայի, Էստոնիայի, Վրասատանի և Հայաստանի լավագույն կինոփառատոներում: Ֆիլմում հանդես է եկել որպես համասցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար: Նկարահանվել է նաև հայկական և արտասահմանյան կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում` Ա.Էգոյանի «Լուսավորիչ», Է.Բաղդասարյանի «Ներում», «Դու գնա», Ն.Շեկի «2 աշխարհից ի հիշատակ», Մ.Սահակյանի «Այդ ես չեմ», Մ.Վաթինյանի «Ժաննան և ձայները», «Տաքսի, էլի լավ ա», Հ.Ռազավիի «Ականջօղ» և իր նկարահանած «Քամին փչում է»: Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմի իր դերակատարման համար ստացել է Հայաստանի ազգային կինոմրցանակաբաշխության «2-րդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակ: Ունի հեքիաթի մի քանի գիրք` տպագրված իր նկարազարդումներով և ավելի քան 30 տպագրություններ գրական և մանկական մամուլում: Նրա առաջին գիրքը` «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպի 1-ին մասը տպագրվել է 2002թ.` «Մուտք» մատենաշարով: 2011թ. գրքի համար ստացել է «Օրանժ» գրքի մրցանակ, որն ամբողջական տպագրվել է 2013թ.` հեղինակային նկարազարդումներով: Դասավանդում է բեմարվեստ «Այբ» ավագ դպրոցում, նաև անցկացնում դրամայի և հեքիաթի դասեր ու սեմինարներ` Հայաստանում և արտերկրում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար