Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ

Ծնվել է 1981թ. մարտի 4-ին, ՀՀ Սևան քաղաքում: Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու կինն է: 1998-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետում, 2003-06թթ` ասպիրանտուրայում: 2000-05թթ եղել է ինստիտուտի «Արվեստ» ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը: 2006թ-ից ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է, դասավանդում է արտասահմանյան թատրոնի պատմություն: 2008թ-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է: 2005թ. մասնակցել է ՌԴ թատերական գործիչների միության կազմակերպած թատերագիտական սեմինարներին` «Ռուսաստանի հնագույն թատրոններ» փառատոնի շրջանակներում: 2007-09թթ Թբիլիսիում մասնակցել է Եվրոպական կինոգործիչների կազմակերպած Հարավային Կովկասում անկախ կինոարտադրության խթանմանն ու զարգացման ուղղված թրեյնինգների: Ստացել է սցենարի վերլուծաբանի և կինոսցենարիստի որակավորում: 2008-09թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Արարատ» ալիքի «Մշակ» մշակութային լուրերի մեկնաբանը և լրագրող: 2009թ. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Միջազգային այցելու» ծրագրով եղել է ԱՄՆ-ում` մասնակցելով «Մշակույթի լուսաբանումը լրատվամիջոցներով» վերապատրաստման սեմինարներին: 1999թ-ից պարբերաբար տպագրվել է հանրապետական մամուլում` թատերախոսականներ, հոդվածներ («Նորք», «Սկենե», «Արվեստ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր», «Ազգ», «Հայաստան», «Հայոց աշխարհ», «Գիտությունը և կրթությունը Արցախում»), պատմվածքներ և բանաստեղծություններ` տեղի և արտերկրի գրական մամուլում («Նոր Դար», «Նարցիս», «Գրական թերթ», «Գրեթերթ», «Գանձասար» (Հալեպ), «Դրամատուրգիա», «Անդին»): Ստեղծագործությունները պարբերաբար ներկայացվել են տարբեր գրական կայքերում։ 2013թ. համացանցում ճանաչվել է «Տարվա լավագույն գրող»: 2011թ. պատմվածքները ընդգրկվել են «Մուգ կապույտ վառ կարմիր», «Արդի հայ պատմվածք: Ընտրանի», 2013թ.` «Համբույրի կարոտ ալ կարմիր շուրթեր» գրական տարեգրքերում: 2009թ. լույս է տեսել նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն` «Բարի գալուստ իմ հեքիաթ» վերնագրով, որտեղ ընդգրկված են պատմվածքներ և մեկ պիես` «Թռիչք քաղաքի վրայով», որն էլ 2010թ. բեմադրվել է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ներկայացումը մասնակցել է շուրջ 20 միջազգային փառատոների` ստանալով գլխավոր մրցանակներ: 2013թ. հեղինակի «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուի հիման վրա բեմադրվել է «Քո մասին է» ներկայացումը, որն արժանացել է «Արտ Ֆեստ» փառատոնի բրոնզե մեդալի: Եղել է մի շարք թատերական փառատոների վերլուծող հանձնաժողովի և ժյուրիի անդամ («Արտիստ», «Թատրոն X», «Երիտասարդ բեմադրիչների» փառատոներ, «Արտավազդ» մրցանակաբաշխություն, «Ռիդինգ Ֆեստ», «Դրամատուրգիական դիալոգ», «Աղասի Այվազյանի դրամատուրգիայի փառատոն»): 2013թ. մասնակցել է «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական միջազգային ընթերցումներին` ներկայացնելով «Մերսեդես» պիեսը, որն 2014թ. ընդգրկվել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի լավագույն երիտասարդ դրամատուրգների «Молодежный театральный форум. Сборник пьес» անթոլոգիայում: 2014թ. լույս է տեսել հեղինակի երկրորդ` «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն, որում ընդգրկված են պատմվածքներ և «Պրոֆեսորը» վիպակը: 2015թ. Սանկտ Պետերբուրգում բեմադրվել է գրողի «Կոմիտաս. Լույս բարեբեր», Երևանում` «Մերսեդես» պիեսները` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թատերագետների միջազգային ասոցիացիայի և Ազգային թատերական ստեղծագործական միավորման, 2012թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար