
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ԱԶԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1991թ. նոյեմբերի 25-ին, ՀՀ Թալինի շրջանի Ն.Սասնաշեն գյուղում: 2008թ. ավարտել է Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 միջնակարգ դպրոցը: 2004-07թթ սովորել է Հայաստանի ճարտարապետների տան գեղարվեստի ստուդիայում` Յ.Խաչանյանի արվեստանոցում, 2008-12թթ` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետում: 2012թ-ից ուսումը շարունակել է մագիստրատուրայում: Մասնակցել է մի շարք անհատական և խմբային ցուցահանդեսների, այդ թվում` «Մանկության գույներ 1», «Մանկության գույներ 2» (2003-04թթ), «Երիտասարդական նվաճումներ» (2005-06թթ), Հայաստանի Ճարտարապետների տանը գործող գեղարվեստի ստուդիայի հոբելյանական 10-ամյակի ցուցահանդես (2006թ.), Մոսկվայի Սբ. Հարություն եկեղեցում (2007թ.), ՀՀ նկարիչների միությունում (2008-09թթ), ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակում կայացած «Կանանց միջազգային օրվան», «Միջազգային խաղաղության օրվան», «Մարդու իրավունքների պաշտպանության օրվան», «Աղքատության վերացման միջազգային օրվան» նվիրված (2010թ.), ԵԳՊԱ-ի 65-ամյակին նվիրված (2011թ.), Սբ. Սարգսի տոնին նվիրված (2011-12թթ), Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահ (գեղանկար 3-րդ, 2011թ.), Ճանապարհներ Ռուսաստան-Հայաստան (Մոսկվա, 2013թ.) և այլն: