ԱՐՄԵՆԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արձակագիր, լրագրող, պատմաբան

Արման Ամրիկյան

Ծնվել է 1950թ. ապրիլի 28-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը: 1972-2003թթ ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության մարմիններում, որի պատվավոր աշխատակից է (գնդապետ): 2003թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: Դասավանդել է նաև Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում: 1994թ-ից ՀՀ ժուռնալիստների և միջազգային ռազմածովագիրների միությունների անդամ է: 2002թ-ից պատմական գիտությունների դոկտոր է: Նրա պատմվածքները և վիպակները պատմափաստագրական են, թարգմանվել են ռուսերեն, քրդերեն, հրատարակվել են արտերկրում և հայկական սփյուռքում: «Հիշիր հատուցման ժամը» վիպակը ռադիոբեմականացվել է: Հեղինակել է ավելի քան 30 հեռուստաֆիլմ և հեռուստահաղորդում, գիտական հոդվածներ, մենագրություններ, բազմաթիվ հրապարակումներ: 2002թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Երկերից են` «Կենտրոն. Հույժ գաղտնի» (1996թ.), «Անմեկնելի են Աստծո ճանապարհները» (1998թ.), «Դոկտոր, դուք հետախու՞յզ եք» (2000թ.), «Սպիտակ արծիվը» (2002թ.), «Հատուկ հանձնարարություն» (2003թ.), «Սպիտակ արծիվը» (2003թ.), «Պողպատե ձեռնոցներ» (2006թ.), «Հավերժական գոյ» (2009թ.) և այլն: 2000թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, 2002թ.՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային ֆոնդի ոսկե հուշամեդալի: 2003թ. ԱՊՀ սահմանապահ զորքերի կազմավորման առթիվ միջազգային գրական մրցույթում «Լեռնիկը գնում է լեռը» պատմվածքն արժանացել է 1-ին մրցանակին, իսկ 2006թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀԳՄ-ի՝ կոռուպցիայի դեմ գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթում «Ժանգի գույնը» վիպակի համար արժանացել է մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար