Հակոբ Զորյան

Պատմաբան, տնտեսագետ

Նիկոլայ Ատարով

Արձակագիր

Ռոբերտ Անդրիասյան

Դաշնակահար, կոմպոզիտոր

Գրիգոր Չալիկյան

Դերասան, բեմադրիչ

Էդմոնդ Քիրազ

Ծաղրանկարիչ

Ալբերտ Պապիկյան

Գեղանկարիչ

Արամ Քալանթարյան

Հնագետ, պատմաբան

Դերեկ Շերինյան

Դաշնակահար, երաժիշտ

Հայկո

Երգիչ, կոմպոզիտոր

Գեղեցիկ Աֆունց

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Դերասանուհի

21 փետրվար, 1926 - 11 օգոստոս, 1987

Ծնվել է Աշխաբադում: 1933թ. տեղափոխվել է Երևան: 1948թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը, որից հետո հրավիրվել է աշխատանքի Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն` որպես դերասանուհի: Դեռևս ուսանելու տարիներին հաջողությամբ խաղացել է Կատերինայի (Սոլոգուբի «Քնքույշ սրտից պատուհաս»), Անանիի (Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») դերերը: Հայ թատրոնում շարունակել է Արուս Ոսկանյանի և Ռուզան Վարդանյանի ստեղծած ավանդույթները: Հաջողությամբ հանդես է եկել ռուս, արևմտաեվրոպական և հայ հեղինակների պիեսներում, խաղացել կատակերգական և ողբերգական դերեր: Գեղեցիկ ձայնի, կանացի ու արտիստական մեծ հմայքի շնորհիվ տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհի, կերտել անմոռանալի կերպարներ: Խաղացած ներկայացումներից են` Գ.Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են» (Արմանուշ), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Նինա), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ» (Շուրա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Լիր արքա» (Կորդելիա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան), «Քաոս» (Շուշանիկ), Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Հուդիթ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Նուարդ), Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն» (Կատրին Լեֆևր), Է.Օլբիի «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» (Մարթա), Ֆ.Դոստոևսկի «Ապուշը» (Նաստասյա Ֆիլիպովնա), Պ.Յավորովի «Վիտոշի փեշերին» (Միլա) և այլն: Նկարահանվել է նաև կինոյում` «Անահիտ» (1947թ.), «Արարատյան դաշտի աղջիկը» (1949թ.), «Ո՞ւմ է ժպտում կյանքը» (1957թ.), «Թռիչք անդունդի վրայով» (1959թ.), «Սայաթ-Նովա» (1960թ.), «Ջրերը բարձրանում են» (1962թ.), «Մխիթար Սպարապետ» (1978թ.) և այլն: 1968թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1983թ-ից` պրոֆեսոր): Հանդես է եկել ասմունքով: Խաղացել է ռադիո և հեռուստատեսային ներկայացումներում: Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում, Բեյրութում, Դամասկոսում և այլուր: 1950թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1965թ.` Հայաստանի, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար