Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ

Արձակագիր

29 դեկտեմբեր, 1923 - 1 հոկտեմբեր, 2018

Անտոնինա Պավլիտայտե

Ծնվել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Եղել է արձակագիր Գուրգեն Մահարու կինը: Սովորել է Վիլնյուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Եղել է Անկախ Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ, որի պատճառով անցել է ստալինյան բռնատիրության ճանապարհով` բանտ, աքսոր: Սիբիրում հանդիպել է Գուրգեն Մահարուն, ում հետ կապել է կյանքը: Ամուսնու ցանկությամբ գրել է նրա սիբիրյան ոդիսականի առաջին էջերը, որոնք տպագրվել են 1970թ., Բեյրութում` Անդրանիկ Ծառուկյանի «Նաիրի» հանդեսում: 1972թ-ից պատրաստ է եղել նրա «Իմ ոդիսականը» ստեղծագործությունը, սակայն լույս է տեսել միայն 2003թ.: Գրքից հատվածներ պարբերաբար տպագրվել են «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում: 1997թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է նաև «Ժողովրդի ծառան» (2004թ.), «Հիշողություններ և պատմվածքներ» (2011թ.) երկերը: Մահացել է Երևանում: