Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ԱՐՇԱԿ ՄԱԴՈՅԱՆ

Բանասեր, թարգմանիչ

1 հուլիս, 1938 - 22 փետրվար, 2021

Ծնվել է Ախալքալակում: Եղել է գրող, պատմաբան Արշակ Մադոյանի թոռը: 1945-53թթ սովորել է ծննդավայրի Հ.Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվել է Երևան և 1955թ. ավարտել Ղ.Աղայանի անվան դպրոցը։ 1961թ. ավարտել է նաև Երևանի պետական համալսարանը: 1971թ-ից աշխատել է ԵՊՀ հայագիտության գիտահետազոտական լաբորատորիայում, 1986-2006թթ եղել է վարիչը, 2001թ-ից` առաջատար գիտաշխատող, 2006-09թթ` ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ 2009թ-ից եղել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրը: 1970թ. «Առաքել Սյունեցի» ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1985թ. պաշտպանել դոկտորական ատենախոսություն` «Միջնադարյան հայկական պոեմը (ԺԱ-ԺԶ դարեր)» թեմայով։ Այդ թվականից բանասիրական ֆակուլտետում կատարել է նաև դասախոսական աշխատանք, 1994թ. մրցույթով ընտրվել է ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր և ավանդել «Հայ գրքի պատմություն» առարկան։ Հայ մատենագրության պատմություն է դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1962թ-ից հայոց հին գրականության պատմությանը նվիրված հոդվածներով, հրապարակումներով, գրախոսություններով հանդես է եկել Հայաստանի և սփյուռքի գիտական և գրական-հասարակական պարբերականներում` հատուկ ուշադրություն հատկացնելով հին գրականության ժանրային համակարգի ուսումնասիրությանը։ Հրատարակել է մենագրություններ, կազմել, առաջաբաններով ու ծանոթագրություններով օժտել է տարբեր բնույթի ժողովածուներ, թարգմանել (գրաբարից և ռուսերենից), խմբագրել բազմաթիվ գրքեր։ Աշխատանքները վերաբերում են հայոց հին գրականության պատմությանը և տեսությանը, կազմել է քննական բնագրեր` Առաքել Սյունեցի «Ադամգիրք» (1989թ.), Հովհաննես Սարկավագ Իմաստասեր «Լուծմունք «Սահմանաց գրոց» (համահեղինակ, 2004թ.): Հրատարակվել են նրա «Հայ-ռուսական գրական փոխառնչություններ» (1985թ.), «Առաքել Սյունեցի բանստեղծը» (1987թ.), «Երուսաղեմ, Երուսաղեմ» (1999թ.), «Հայագիտության դասականները միասնական ուղղագրության մասին» (2007թ.), «Ամենեքեան որ սուր առնացուն՝ սրով անկցին» (2011թ.) գրքերը: Հրատարակել է Գրիգոր Մարաշեցու, Տերտեր Գրիչ Երևանցու, Հակոբ Նետրաթենցի, Գրիգոր Գրիչ Մոկացու մի շարք բանստեղծություններ, կազմել «Հայ միջնադարյան քնարերգություն» (համահեղինակ, 1996թ.) ժողովածուն, աշխարհաբարի վերածել և ծանոթագրել Ղուկաս Սեբաստացու «Դավիթ Բեկի պատմությունը» (1988թ.), «ԺԵ-ԺԸ դարերի ուղեգրություններ» (1992թ., 2005թ.), «Հայկական վարքեր և վկայաբանություններ 5-15-րդ դդ» (1998թ.), Թովմա Մեծոփեցու «Պատմագրական երկերը» (2003թ.) գրքերը։ 1996թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 2008թ. պարգևատրվել է Սբ. Էջմիածնի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար