Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1971թ. նոյեմբերի 20-ին, Երևանում: 1986-90թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` Վլադիմիր Խաչատրյանի դասարանում: 1990-95թթ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Մարիաննա Հարությունյանի դասարանում: 1995-97թթ եղել է երգչուհի, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի աշակերտը: 1996թ. դեբյուտային ելույթով հանդես է եկել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայում կատարելով Փառանձեմի դերերգը: 1997-2004թթ նույն թատրոնում կատարել է մի շարք դերերգեր հետևյալ օպերաներում` Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» (Պոլինա), Ջ.Վերդիի «Տրուբադուր» (Ազուչենա), Բելլինիի «Նորմա» (Ադալգիսա): Հանդես է եկել նաև Ջ.Վերդիի «Աիդա» օպերայում: 1999թ. Լոս Անջելեսում ներկայացել է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների: Եղել է բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, որոնց թվում է նաև 2001թ. Աթենքում տեղի ունեցած Մարիա Կալասի անվան միջազգային մրցույթը, որտեղ արժանացել է Գրան Պրի մրցանակի: Ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր փառատոներում, ինչպիսիք են Իսպանիայի «Festival Castell de Peralada», Իտալիայի «Musicastello» և «Festival Euro Mediterraneo», Ֆրանսիայի «Festival Flaneries Musicales d’Eté in Reims» և «Festival d’Ambronay» և այլն: Երգել է այնպիսի աշխարհահռչակ երգիչների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալիեն, Խոսե Կուրան, Անգելա Ջորջուն և այլք: Հանդես է եկել աշխարհի հեղինակավոր սրահներում` Լոնդոնի Ռոյալ Ալբերտը, Փարիզի Salle Gaveau-ն, Ժնևի Վիկտորիան, Մոնթրյոի Ստրավիսնկին, Մոսկվայի Մեծ թատրոնը և այլն: Նրա կատարումները հեռարձակվել են տարբեր երկրների ռադիոյի և հեռուստաալիքներով, այդ թվում նաև դասական երաժշտության հանրահայտ ֆրանսիական «Մեցցո» հեռուստաալիքով և գերմանական «Կլասսիկ» հեռուստածրագրով: Թողարկել է մի քանի ձայնասկավառակ: 2013թ. բեմել է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող Մարիա Կալասին նվիրված հոբելյանական համերգներին և փառատոներին:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար