
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆ

1 հուլիս, 1937 - 28 հուլիս, 2020
Ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Եղել է Արցախում հայտնի Աշուղ Առուստամի ծոռը։ 1956թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1961` Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Որպես սրբագրիչ երկար տարիներ աշխատել է «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» թերթերի, «Պատմաբանասիրական հանդեսի» և «Սովետական գրականություն» (հետո` «Նորք») ամսագրի խմբագրություններում: 1976թ-ից եղել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրության գրական աշխատողներից։ 1985թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, հետագայում դարձել է Արցախի գրողների միության անդամ: Հրատարակել է «Տոհմականչ» (1978թ.) և «Պատրանք» (1983թ.) պատմվածքների ժողովածուները: 1993թ. վերադարձել է ծննդավայր: Հեղինակել է նաև բազմաթիվ գրականագիտական, հրապարակախոսական հոդվածներ: Ստեփանակերտում լույս են տեսել նրա «Լեռան հուշ» (2002թ.), «Թախծոտ մեղեդի» (2006թ.), «Տոհմականչ հավաքածու» (2հ. 2007թ.), «Ինքնազրույց» (2013թ.) գրքերը: Մահացել է Ստեփանակերտում: