ԲԱՂԻՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Արձակագիր

18 հոկտեմբեր, 1922 - 10 փետրվար, 2004

Ծնվել է ՀՀ Մարտունու շրջանի Ներքին Ալուչալու (այժմ` ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ) գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո, 1938-40թթ ուսուցչություն է արել հայրենի գյուղում, 1940-43թթ ծառայել Խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Վերադառնալուց հետո որոշ ժամանակ աշխատել է Մարտունու շրջանային թերթում: 1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1950թ-ից պատասխանատու աշխատանք է կատարել Հայաստանի գրողների միությունում և «Գրական թերթի» ու «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում: Հետագայում եղել է ՀԳՄ Սևանի ավազանի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը: Շուրջ 50-ամյա գրական ճանապարհ է անցել` ընթերցողին ներկայացնելով Հայրենական մեծ պատերազմին ու մեր ժողովրդի խաղաղ օրերին նվիրված վեպեր, վիպակներ, պատմվածքներ, որոնք ամփոփված են՝ «Սևան» (1958թ.), «Սերմնացանները չվերադարձան» (վեպ, 1962թ., Բեյրութ՝ 1963թ.), «Զանգակ ձիուկը» (1968թ.), «Դու հասկացա՞ր ինձ» (1971թ.) և այլ ժողովածուներում: Գրողի աշխատանքները հրատարակվել են ռուսերեն, լեհերեն, էստոներեն: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար