Գևորգ Գրիգորյան

Գեղանկարիչ

Սամսոն Գասպարյան

Երաժշտագետ

Մոկո Հակոբյան

Կինոռեժիսոր

Արփենիկ Ղափանցյան

Գեղանկարչուհի

Վիլյամ Պետրոսյան

Քանդակագործ

Վիգեն Բաբայան

Բանաստեղծ, հրապարակախոս

Գարիկ Ղազարյան

Հաղորդավար, դերասան, դրամատուրգ

Արման Գևորգյան

Կինոռեժիսոր

Լայանա

Երգչուհի

Վարդան Հարությունյան

Դաշնակահար, կոմպոզիտոր

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱԹԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1937թ. սեպտեմբերի 18-ին, Վրաստանի Ախալցխայի շրջանի Սուֆլիս (Սուրբ Լույս) գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1974թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, Հայաստանի գրողների միությունում: Եղել է Մասիսի «Նոր ուղի» շրջանային երկլեզվյա թերթի գլխավոր խմբագիրը: Զգալի աշխատանք է կատարել հայ-վրացական գրական կապերի կայունացման և զարգացման գործում: Հատկանշական են նրա զրույցները ու հարցազրույցները Իոսեբ Նոնեշվիլու, Նոդար Դումբաձեի, Մորիս Փոցխիշվիլու, Ջանսուղ Չարկվիանու, ինչպես նաև` Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Տիգրահն Մանսուրյանի և ժամանակակից գրական և մշակութային մյուս անհատականությունների հետ: Նրա բանաստեղծությունները տպագրվել են հանրապետական գրական մամուլում: Հեղինակել է շուրջ 30 գիրք, որոնցից 6-ը՝ թարգմանական։ Հրատարակվել են նրա «Ճամփեզրի ծառը» (1977թ.), «Վարեց Հարություն Հովնաթանը, ցանեց Հովհաննես Շիրազը» (զրույցներ, 1992թ.), «Օքրո Օքրոյան. գիրք վերադարձի» (վկայություններ բանաստեղծի մասին, 2004թ.), «Հոգին հոգու հետ» (2013թ.), «Ծիածանվող հոգիներ» (2014թ.) և այլ գրքեր: Վրացերենից և ռուսերենից թարգմանել է մի շարք գրքեր՝ Մորիս Փոցխիշվիլու «Բացվի՛ր, երկինք» (ժողովածու, 1980թ.), «Իմ Դաղստան» (բանաստեղծություններ, արձակ էջեր, թարգմանական համահեղինակությամբ, 1980թ.), Օսիկո Գվարիշվիլու «Ստալինը և տխրահռչակ 1937 թվականը» (վավերագրական արձակ, 2000թ.), Թեյմուրազ Կոմախիձեի «Բարեկամության ուղիներով» (ակնարկներ, 2000թ.), Ջեմալ Ջամելու «Աստղային կանչ» (բանաստեղծություններ, 2002թ.) և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար