Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑ

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Ծնվել է 1947թ. մայիսի 7-ին, ՀՀ Ախուրյանի շրջանի (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ) Հացիկ գյուղում։ 1977թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Նույն թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին` «Վարդավառ» գիրքը, իսկ 1980թ.` երկրորդ «Հրդեհի ծաղիկներ»-ը, որը 1992թ. արժանացել է ՀԳՄ Հովհաննես Շիրազի անվան մրցանակին, 1984թ.` երրորդ «Հայրական ժամանակ»-ը, 1986թ.` «Եվան ու Աստղինեն» մանկականը։ Աշխատել է Լենինականի պետական դրամատիկական (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) և տեկնիկային թատրոններում, ուր բեմադրվել են «Երեք խոզուկներ» և «Սատանան ու տոնածառը» մանկական պիեսները։ 1986-88թթ գլխավոր տնօրենի պաշտոնում ղեկավարել է Շիրակի մարզի «Սոյուզպեչատ» միավորումը։ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հրավիրվել է աշխատելու Երևանի հեռուստաթատրոն` որպես խմբագիր, որտեղ բեմադրվել է նրա «Ես եմ փեսան» տրագիկոմեդիան` ըստ Երուխանի «Մարկոս ախպոր սերը» նորավեպի։ 1993-94թթ դասախոսել է Երևանի թատերական ինստիտուտում և եղել «Ուսանողական» թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1994թ. տեղափոխվել է Լոս Անջելես, ուր 2000թ. հրատարակել է «Անֆիլադա» գիրք-պոեմը, իսկ 2007թ.՝ «Հազար և մեկ համազարկ» քառյակների հատընտիրը, որն արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» առաջին ամենամյա գրական մրցանակին` «Տարվա լավագույն գիրք» անվանակարգում։ Հեղինակի բանաստեղծություններից թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն, սլովակերեն։ Իսկ «Fhilantropy» անգլերեն գրված նրա չափածո գործն արժանացել է «The International Library of Poetry» կազմակերպության «Editor's Choice Award» ամենամյա մրցանակին։ Հեղինակել է նաև «Պապն ու թոռները» առականին, «Ներկա շարունակական» բանաստեղծական ժողովածուն և «Երկրաշարժի հարսնացուն» վիպակը։ 2005թ-ից ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի ՀՀ գրողների միության քարտուղարն է։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար