
Գևորգ Միրաղյան
Դերասան

Աղավնի Փափազյան
Դերասանուհի

Սիլվա Կապուտիկյան
Բանաստեղծ

Մանյա Ղազարյան
Արվեստաբան

Ռոպեր Հատտեճյան
Արձակագիր, հրապարակախոս

Վազգեն Գաբրիելյան
Գրականագետ

Արբի Ավանեսյան
Կինոռեժիսոր, բեմադրիչ

Սամվել Մուրադյան
Գրականագետ

Իրինա Ալլեգրովա
Երգչուհի

Սամվել Բաղդասարյան
Խեցեգործ, գեղանկարիչ

Ռուբեն Բաբայան
Բեմադրիչ

Մարտին Ուլիխանյան
Կոմպոզիտոր, կլառնետահար

Արսեն Գրիգորյան
Դերասան, հաղորդավար, երգիչ
ԱՆԺԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

31 հունվար, 1929 - 19 փետրվար, 2009
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1953-66թթ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում` որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ, 1966-86թթ` «Գարուն» ամսագրում` որպես պատասխանատու քարտուղար, ապա` գլխավոր խմբագրի տեղակալ, այնուհետև` գլխավոր խմբագիր: Ամսագրում տպագրվել է նրա «Հերիկը քարափների մեջ» վիպակը: 1986-88թթ եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ: Եղել է Հայաստանի ժուռնալիստների, 1980թ-ից` գրողների միության անդամ: 1962թ. և 1965թ. արժանացել է ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության պատվոգրի, 1982թ.` Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման, 1986թ.` ՀամԼԿԵՄ կենտկոմի «Անբասիր աշխատանքի համար» կրծքանշանի: Մահացել է Երևանում: