Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1961թ. հունիսի 18-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1978թ. ավարտել է Կիրովականի Վ.Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը` զուգահեռաբար ավարտելով նաև Շ.Տալյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, իսկ 1985թ.` Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը` ստանալով կառավարման կազմակերպման գծով ճարտարագետ-տնտեսագետի որակավորում։ Աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտներում («Վանաձոր» մասնաճյուղ): Տնտեսագիտության տեսություն է դասավանդում ՀՀ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում և Վանաձորի պետական համալսարանում, տնտեսագիտության թեկնածու է։ Հրատարակվել են նրա «Հեքիաթներ փոքր մեծերի և մեծ փոքրերի համար» (2010թ.), «Ճարճատուկի ծաղիկը» (2011թ.), «Շների համաստեղությունը» (2012թ.), «Ցեցի դեղը» (2014թ.), «Դառնածիններ» (2014թ.) գրքերը: 2012թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նրա պատմվածքներն ու վիպակները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական մամուլում, ինչպես նաև տարբեր գրական ալմանախներում։ 2011թ. և 2013թ. արժանացել է Օրանժ Արմենիա ընկերության և Հայ գրքի կենտրոնի «Օրանժ գրքի մրցանակ»-ի։ 2012թ. «Անքնություն» պատմվածքի համար արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակի։ 2013թ. «Ցեցի դեղը» պատմվածքի համար արժանացել է «Անտարես» հրատարակչության «Արձակ 2013» մրցանակի։