Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ՄԱՐԳՈ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Դերասանուհի

26 դեկտեմբեր, 1927 - 10 հուլիս, 2007

Ծնվել է Ստեփանակերտում: 1945թ. ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի նորաստեղծ թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ: 1953թ. հրավիրվել է Ստեփանակերտ և ստեղծագործական կյանքը կապել ծննդավայրի հայկական պետական դրամատիկական թատրոնի հետ: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Թավրիզյանի «Մելիքի աղջիկը» (Գայանե), Րաֆֆու «Սամվել» (Աշխեն), Ժ.Հարությունյանի «Անահիտ» (Անահիտ), Մուրացանի «Ռուզան» (Ռուզան), Ս.Խանզադյանի «Մխիթար սպարապետ» (Սաթենիկ), Լ.Միքայելյանի «Վարազդատ» (Թամար), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Քանդած օջախ» (Անանի), «Պեպո» (Կեկել), Եվրիպիդեսի «Մեդեա» (Մեդեա), Վ.Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» (Հերմիոն ), Մ.Գորկու «Վասսա Ժելեզնովա» (Վասսա Ժելեզնովա), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Տատիկ ), Գագլոևի «Ասք մոր մասին» (Գոսեմա ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա) և այլն: 1958թ. խաղացել է Ստեփանակերտ ժամանած դերասան Վահրամ Փափազյանի հետ՝ մարմնավորելով Դեզդեմոնային՝ Վ.Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության մեջ: 1973թ. արժանացել է Ադրբեջանի, 1978թ.` Հայաստանի, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: 2003թ. պարգևատրվել է Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Մահաացել է Ստեփանակերտում: