
Թեոդոր Աման
Գեղանկարիչ

Գուսան Շերամ
Աշուղ

Արազի
Արձակագիր, թարգմանիչ

Սերգեյ Շաթիրյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Հրանտ Ստեփանյան
Գեղանկարիչ

Սաղաթել Հարությունյան
Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Գոհար Գրիգորյան
Ճարտարապետ

Արմեն Աղալյան
Ճարտարապետ

Աշոտ Ալեքսանյան
Ճարտարապետ

Արեգ Լուսինյան
Կոմպոզիտոր

Հասմիկ Փիլիպոսյան
Արվեստաբան

Բաբկեն Սիմոնյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Համլետ Ղուշչյան
Հաղորդավար, լրագրող

Անուշկա
Երգչուհի, դերասանուհի

Կարինե Աշուղյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սոնա Առուստամյան
Բալետի արտիստ, պարուսույց

Սամվել Դավթյան
Ռեժիսոր

Աննա Դավթյան
Դերասանուհի
ՄԱՐԳՈ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

26 դեկտեմբեր, 1927 - 10 հուլիս, 2007
Ծնվել է Ստեփանակերտում: 1945թ. ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի նորաստեղծ թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ: 1953թ. հրավիրվել է Ստեփանակերտ և ստեղծագործական կյանքը կապել ծննդավայրի հայկական պետական դրամատիկական թատրոնի հետ: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Թավրիզյանի «Մելիքի աղջիկը» (Գայանե), Րաֆֆու «Սամվել» (Աշխեն), Ժ.Հարությունյանի «Անահիտ» (Անահիտ), Մուրացանի «Ռուզան» (Ռուզան), Ս.Խանզադյանի «Մխիթար սպարապետ» (Սաթենիկ), Լ.Միքայելյանի «Վարազդատ» (Թամար), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Քանդած օջախ» (Անանի), «Պեպո» (Կեկել), Եվրիպիդեսի «Մեդեա» (Մեդեա), Վ.Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» (Հերմիոն ), Մ.Գորկու «Վասսա Ժելեզնովա» (Վասսա Ժելեզնովա), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Տատիկ ), Գագլոևի «Ասք մոր մասին» (Գոսեմա ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա) և այլն: 1958թ. խաղացել է Ստեփանակերտ ժամանած դերասան Վահրամ Փափազյանի հետ՝ մարմնավորելով Դեզդեմոնային՝ Վ.Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության մեջ: 1973թ. արժանացել է Ադրբեջանի, 1978թ.` Հայաստանի, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: 2003թ. պարգևատրվել է Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Մահաացել է Ստեփանակերտում: