Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ

Գրականագետ, պատմաբան

24 նոյեմբեր, 1886 - 29 մայիս, 1982

Արտաշես Գաբրիելյան

Ծնվել է Բաքվում: 1910թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Հեղափոխական, կուսակցական աշխատանք է տարել Պետրոգրադում ու Բաքվում: Մասնակցել է 1917թ. Փետրվարյան հեղափոխությանը և սոցիալիստական հեղափոխության համար մղվող պայքարին: 1918թ. եղել է Բաքվի կոմունայի արդարադատության կոմիսար: Այնուհետև աշխատել է Մոսկվայի հայկական գործերի կոմիսարիատում: 1906թ-ից հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել բոլշևիկյան «Կայծ», «Պրավդա», «Պուտ պրավդի», «Բակինսկի ռաբոչի» պարբերականներում: 1917թ. եղել է Բաքվի սովետի «Տեղեկագրի», 1918-20թթ՝ Մոսկվայի «Կոմունիստ» շաբաթաթերթի և «Կարմիր դրոշակ» թերթի, 1929-30թթ` Թիֆլիսի «Անդրկովկասի ժողովրդական տնտեսության» և «Նոր ուղի» հանդեսների խմբագիրը: 1921թ. եղել է Սովետական Հայաստանի արդարադատության ժողկոմ, 1923-24թթ` ԿԳԿ նախագահի տեղակալը, 1924-28թթ` նախագահը, 1932-33թթ` Թիֆլիսի ՀամԿԿ Անդրերկոմի պատմության ինստիտուտ փոխտնօրենը, 1934թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ: Աշխատել է նաև Հայաստանի ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության և պատմության ինստիտուտներում: 1906թ. լույս է տեսել նրա «Գրականություն և կյանք» գրքույկը, 1928թ.՝ «Դեմքեր և դեպքեր» աշխատությունը: Հիմնական աշխատանքները վերաբերել են հայ գրական-հասարակական մտքի («Միքայել Նալբանդյանը և 19-րդ դարի 60-ական թթ ռուս առաջավոր գործիչները», 1949թ.), հայ պարբերական մամուլի պատմությանը, հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմության հարցերին, հայ, ռուս և եվրոպական դասական գրականությանը, ուսումնասիրություններ է նվիրել Ա.Չեխովի, Մ.Գորկու, Տ.Շևչենկոյի ստեղծագործություններին: Գրականության խնդիրներին են նվիրված «Գրական արձագանքներ» (1955թ.), «Գրական-քննադատական հոդվածներ» (1962թ.), «Հովհաննես Թումանյան» (1971թ.), «Եղիշե Չարենց» (1972թ.) աշխատությունները: Հայ ժողովրդի պատմության նոր ու նորագույն շրջանների և Հայաստանի կոմկուսի պատմության հարցերն են քննարկված նրա «Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը» (1924թ.), «Ստեփան Շահումյան» (1925թ.), «Հեղափոխական և ազգային շարժումները Անդրկովկասում 1905թ.» (1927թ.) աշխատություններում: 1953թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան, 1956թ.՝ ակադեմիկոսի կոչում: 1960-65թթ եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 1963-65թթ` փոխնախագահի պաշտոնակատարը, 1960-63թթ` հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1965-82թթ` պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով: 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի, 1976թ.` Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար