Գևորգ Քանանյան

Մանկավարժ, պատմաբան

Նիկողայոս Թաշճյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Ազարիա Ադելյան

Արձակագիր

Արշակ Ալպոյաճյան

Պատմաբան, բանասեր

Աշոտ Հովհաննիսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Դրամբյան

Արվեստաբան

Արմեն Հակոբյան

Քանդակագործ

Դավիթ Գրիգորյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1939թ. հուլիսի 4-ին, ՀՀ Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ` Արագածոտնի մարզում): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1976թ.` Մոսկվայի ԽՄԿԿ կենտկոմին կից հեռակա բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է հանրապետության պարբերական մամուլում` վարելով պատասխանատու պաշտոններ («Դպրություն», «Հանդիպում», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Պիոներ կանչ», «Հայաստան»): Դասախոսել է Երևանի պետական և «Հրաչյա Աճառյան» համալսարանների ժուռնալիսիտիկայի ֆակուլտետներում: Վերջինում եղել է ամբիոնի վարիչը (2001թ-ից` պրոֆեսոր): Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պրոռեկտորն է, լրագրության, լեզվի և գրականության ամբիոնի վարիչը, Հայաստանի ժուռնալիստների միության, ռազմածովագիրների միջազգային ասոցիացիայի, 1984թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ է: Եղել է Հայաստանի մանկավարժական ընկերության նախագահության, լուսավորության նախարարության կոլեգիայի, ՀՀ նախարարների խորհրդին առընթեր Տերմինաբանական խորհրդի անդամ: Հեղինակել է շուրջ 50 գիրք, բազմաթիվ գրականագիտական ակնարկներ, հրապարակախոսական հոդվածներ: Հրատարակվել են նրա «Դասը վարում է գրողը» (4 պրակով, գրական-կենսամատենագիտական ակնարկներ, գրողների դիմանկարի էսքիզներ, 2002-06թթ), «Ոսկեդարից» մինչև... 21-րդ» (երկու գրքով, հայ մանկապատանեկան գրականության պատմության ուրվագծեր, 2008-09թթ), «Ճանապարհորդություն մանկության մոլորակում» (2013թ.), «Արևմտահայ մանկապատանեկան գրականություն» (պատմության ուրվագիծ, քրեստոմատիկ նյութեր, 2013թ.), «Սփյուռքահայ մանկապատանեկան գրականություն» (պատմության ուրվագիծ, քրեստոմատիկ նյութեր, 2013թ.) գրքերը: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրի, 1981թ.` «Աշխատանքային վետերան», 1989թ.` Հայաստանի լուսավորության նախարարության «Խաչատուր Աբովյան» մեդալների: 2004թ. «Դասը վարում է գրողը» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի, 2009թ.՝ ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունների ոսկե մեդալների, 2010թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար