
Օգսեն Խոճասարյան
Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան
Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան
Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան
Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան
Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան
Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան
Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան
Հաղորդավար

Կարինե Ասիրյան
Երգչուհի

Լևոն Սիմոնյան
Կիթառահար

Հարություն Անդոյան
Դերասան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՅԱՆ

5 հոկտեմբեր, 1915 - 12 օգոստոս, 1985
Հովհաննես Կարապետյան
Ծնվել է Թիֆլիսում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թբիլիսիում: 1930թ-ից աշխատակցել է «Կարմիր ծիլեր» հանդեսին։ Վրացերենից հայերեն է թարգմանել Շոթա Ռուսթավելու «Ընձենավոր»-ը, ինչպես նաև Իլյա Ճավճավաձեի, Վաժա Փշավելայի, Նիկոլոզ Բարաթաշվիլու ստեղծագործություններից։ 1948թ-ից եղել է Վրաստանի գրողների միության անդամ: Նրա թարգմանությամբ Զուրաբ Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում» պիեսը բեմադրվել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում։ 1942-47թթ աշխատել է որպես ուսուցիչ, 1944-85թթ` «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում։ Ստեղծագործել է հայերեն և վրացերեն։ 1970թ. Թբիլիսիում վրացերեն լույս է տեսել նրա «Իմ վրացերենը» բանաստեղծությունների ժողովածուն, որը գրել է վրացերեն։ Բացի այդ նրա հայերեն գրած գործերը թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, աբխազերեն, օսերեն։ Հրատարակվել են նրա «Հայրենական» (բանաստեղծություններ, 1948թ.), «Սլացում» (բանաստեղծություններ, 1956թ.), «Ձայն վրաց հողից» (բանաստեղծություններ, 1963թ.), «Պոեմներ» (1973թ.), «Բյուրեղյա ալիքներ» (բանաստեղծություններ, 1977թ.), «Երգող շատրվան» (1980թ.), «Սիրուց մինչև սեր» (1984թ.) գրքերը: 1985թ. արժանացել է Վրաստանի գրողների միության Իվանե Մաչաբելու անվան պետական մրցանակի` «Ընձենավոր»-ի հայերեն թարգմանության համար: Մահացել է Թբիլիսիում: