Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԶԱՎԵՆ ԿԱՍՅԱՆ

Բանաստեղծ

25 նոյեմբեր, 1931 - 30 հոկտեմբեր, 2013

Զավեն Գասպարյան

Ծնվել է ՀՀ Անիի շրջանի Հայկաձոր գյուղում (այժմ` ՀՀ Շիրակի մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական և Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետների հեռակա բաժինը: Վաղ տարիքից աշխատել է մամուլում, մասնավորապես Հոկտեմբերյանի շրջանային թերթում, ՀՀ Ռադիոպետկոմում, «Սովետական Հայաստան» օրաթերթում: Վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ: 1966թ. ավարտել է Հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հեռակա դասընթացը: 1969թ. հրատարակել է նրա առաջին` «Ժամանակն իմ ձայնով» բանաստեղծությունների ժողովածուն: Այնուհետև տարբեր տարիներին լույս են տեսել նրա հաջորդ ժողովաժուները` «Գարնանային խոհեր» (1975թ.), «Կարոտի խարույկ» (1978թ.), «Օրը երգի մեջ» (1986թ.), «Հավատի կանթեղ» (1991թ.), «Հույսի ղողանջ» (2000թ.), «Տավիղ հայրենաշունչ» (2009թ.) և այլն: 2005-06թթ լույս է տեսել նրա ընտիր երկերի եռհատորյակը: Գրել է նաև մանուկների համար, այդ ստեղծագործությունները ամփոփելով «Աստղաշար» (1987թ.) և «Լուսնի թագը» (1987թ.) ժողովածուներում: Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում, հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ, թարգմանվել են մի շարք օտար լեզուներով: 1989թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Արժանացել է բազմաթիվ շքանշանների ու պարգևների: «Հավատի կանթեղ» ժողովածուն 1991թ. արժանացել է Հովհաննես Շիրազի անվան մրցանակի, իսկ 2006թ. նրա արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: Մահացել է Երևանում: