Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՀԵՆՐԻԽ ԹԱԼԱԼՅԱՆ

Ալտահար

18 ապրիլ, 1922 - 20 մայիս, 1972

Ծնվել է Երևանում: Եղել է թավջութակահար Գերոնտի Թալալյանի եղբայրը: Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում` Ա.Կոտլյարևսկու դասարանում: 1948թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Մ.Տերյանի դասարանը: 1948-72թթ դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում (1972թ-ից` պրոֆեսոր): Եղել է կամերային նվագախմբի դիրիժոր, 1947-72թթ` Կոմիտասի անվան լարային քառյակի ալտահարը: Ալտի, լարային նվագախմբի, քառյակի համար մշակել և փոխադրել է մի շարք երկեր: Հանդես է եկել տարբեր անսամբլներում` Մ.Ռոստրոպովիչի, Ռ.Բարշայի, Լ.Կոգանի, Ս.Ռիխտերի հետ: 1963թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1965թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Մոսկվայում: Հենրիխ Թալալյանի անունով է կոչվել ՀՀ Գավառ քաղաքի երաժշտական դպրոցը: