Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԳԵՐՈՆՏԻ ԹԱԼԱԼՅԱՆ

Թավջութակահար

29 հուլիս, 1926 - 16 մարտ, 2000

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Եղել է ալտահար Հենրիխ Թալալյանի եղբայրը: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում` Կ.Խիզանյանի դասարանում: 1951թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Ս.Կոզոլուպովի դասարանը: Նույն թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար, 1956թ-ից` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թավջութակահարների խմբի կոնցերտմայստերը: Հանդես է եկել անսամբլներում` Յու.Սիտկովեցկու, Մ.Ղամբարյանի, Հ.Վարդանյանի, Ա.Բաբաջանյանի հետ: Հեղինակել է բազմաթիվ փոխադրումներ և մշակումներ թավջութակի համար: 1951-2000թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1977թ-ից` պրոֆեսոր): 1951թ-ից ղեկավարել է իր ստեղծած թավջութակահարների անսամբլը, Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սիմֆոնիկ, 1982-86թթ` Երևանի կոնսերվատորիայի կամերային նվագախմբերը: Նրան նվիրված ստեղծագործություններ են գրել կոմպոզիտորներ Ա.Հարությունյանը, Է.Հովհաննիսյանը, Ա.Աճեմյանը, Ս.Նաղդյանը և այլք: 1987թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար