Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ՋՈՒԼԻԵՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1983թ. հոկտեմբերի 28-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Վաղարշակ Հարությունյանի դասարանը: Վարպետության դասեր է ստացել հանրահռչակ դաշնակահարներ Պաուլ Բադուրա-Սկոդայի և Բորիս Բերմանի մոտ` Պորտուգալիայի Օբիդոս քաղաքում դաշնակահարների միջազգային փառատոնի շրջանակներում: Որպես մենակատար հանդես է եկել «Նարեկացի», «Տարվա եղանակներ» (Մոսկվա) կամերային և Զապորոժիեյի (Ուկրաինա) սիմֆոնիկ նվագախմբերի հետ, դիրիժորներ Վ.Բուլախովի (Ռուսաստան), Ա.Խաինդրավայի (Վրաստան), Ա.Թալալյանի, Մ.Կոկժաևի ղեկավարությամբ: Հանդիսացել է դիրիժոր և կոմպոզիտոր Յ.Յակուլովի (ԱՄՆ) համար 2 դաշնամուրային  կոնցերտի առաջին կատարողը` նվիրված հենց իրեն` դաշնակահարին: Ձայնագրվել է Իրանի «Hermes Records» ստուդիայում: Որպես անսամբլիստ հանդես է եկել այնպիսի անվանի երաժիշտների հետ, ինչպիսիք են` Լ.Չիլինկիրյանը (Մեծ Բրիտանիա), Բ.Լիֆշիցը (Շվեյցարիա), Հ.Մոկացյանը (Գերմանիա), Վ.Լանդոն (ԱՄՆ), Խ.Բաբայանը (Իրան): Պարբերաբար հանդես է եկել ԱՊՀ-ի, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրներում և Իրանում: Մասնակցել է հայաստանյան և միջազգային հեղինակավոր երաժշտական փառատոների` «Արվեստների պատկերասրահ», «Վերադարձի», «Թալալյան եղբայրների», Իրանի «Ֆաջր», «Մոսկովյան աշուն» և այլն: Նրա կատարմամբ աշխարհի տարբեր բեմերում առաջին անգամ հնչել և ձայնագրվել են հայ և արտասահմանյան բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2009թ-ից հանդես է գալիս «Արս Լունգա» դուետում` թավջութակահար Արամ Թալալյանի հետ: Արժանացել է Մոսկվայի կոմպոզիտորների միության ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար