ՌՈՒԲԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 2-ին, Երևանում: Դպրոցական տարիներին հաճախել է դաշնամուրի մասնավոր դասերի` Ն.Աբրահամյանի մոտ և ուսանել է ստեղծագործություն` պրոֆեսոր Արամ Սաթյանի դասարանում: 2014թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնեերվատորիայի ստեղծագործական բաժինը` Արամ Սաթյանի դասարանը: Նույն թվականին տեղափոխվել է Գերմանիա, որտեղ հաճախել է Համբուրգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Մանֆրեդ Շտանկեի կոլոքվիումի և սեմինարի, Գեորգ Հայդուի «Soundscape» (հնչյունային լանդշաֆտ) և Սաշա Լինո Լոմքեի երաժշտական տեսության և վերլուծության դասարաններ: Հեղինակել է մի շարք կամերային ստեղծագործութոուններ, այդ թվում` պոեմ-մենանվագ թավջութակի համար (2010թ.), դաշնամուրաին տրիո (2012թ.), ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Հ.Թումանյանի, 2012թ.), «Somnoque» դաշնամուրի համար (2012թ.), ռոմանս մեցցո-սոպրանոյի, թավջութակի և դաշնամուրի (խոսք` Վ.Դավթանի, 2013թ.), «Nictatio» ֆլեյտաի և դաշնամուրի (2013թ.): 2015թ. մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող 3-րդ արվեստի ամառային ակադեմիային, որտեղ վարպետության դասեր է ստացել կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանից: Նույն թվականին նրա «Motion» կլարնետի, ջութակի և թավջութակի ստեղծագործությունն ընդգրկվել է «Music in touch» ամենամյա էքսպերիմենտալ երաժշտության փառատոնի ծրագրում և կատարվել «Spaziomusica» անսամբլի կողմից, Իտալիայի Կալյարի քաղաքում: 2017թ. նրա «4.5 Situation(s)» սոլո ֆլեյտայի ստեղծագործությունը կատարվել է «Ռիսուոնանզ» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում՝ ֆլեյտահար Տիցիանո Կանտոնիի կատարմամբ: 2015թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի խորհրդի անդամ է, «Քառորդ տոն» կազմակերպության հիմնադիր-փոխնախագահը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար