Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Տիգրան Գալեմճյան

Թատերական գործիչ, դրամատուրգ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ԹԵՐԵԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

29 նոյեմբեր, 1923 - 6 փետրվար, 2004

Ծնվել է ՀՀ Դիլիջան քաղաքում: Եղել է պարող, պարուսույց Ազատ Ղարիբյանի կինը: 1941թ. ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը` Լ.Վոինովա-Շիկանյանի դասարանը: 1940-62թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալերի ազգային ակադեմիական թատրոնում: 1946-48թթ վերապատրասվել է Մոսկվայի Մեծ թատրոնում` Ե.Գերդտի դասարանում: Հանդես է եկել հետյալ բալետային ներկայացումներում` Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (Չմշկիկ), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Նունե), «Սպարտակ» (Ֆրիգիա), Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (Զարեմա), Ա.Գլազունովի «Ռայմոնդա» (Սիբիլլա) և այլն: 1955թ. ավարտելով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Երևանի պարարվեստի ուսումնարանում հիմնել է դերասանի վարպետություն առարկան: 1956թ. մասնակցել է Մոսվայում կայացած հայ արվեստի տասնօրյակին, որտեղ կատարել է Գոհարի դերը Գ.Եղիազարյանի «Սևան» բալետում, Շամիրամի դերը Տ.Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի ինտերմեդիայում և արժանացել «Պատվո նշան» շքանշանի: 1972-74թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի ղեկավարը: 1974-2004թթ ղեկավարել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը, 1980թ.` Երևանի թատերական ինստիտուտի բեմական շարժման ամբիոնը (1995թ-ից` դոցենտ): 1981թ. արժանացել է երկրորդ «Պատվո նշան» շքանշանին: 1986թ. Ազատ Ղարիբյանի հետ հիմնել է «Կռունկ» պարային անսամբլը, իսկ ամուսնու մահից հետո, շարունակել է ղեկավարել անսամբլը: Ուսումնարանը ղեկավարելու տարիներին ուսումնարանի սաները մասնակցել են բազմաթիվ համամիութենական և միջազգային փառատոների և մրցույթների` արժանանալով դափնեկրի կոչումների: 1998թ. նրա անունով կոչվել է աստղ: 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար