
Զաքարիա Շեհրիմանյան
Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Կղեմենս Խոդիկևիչ
Պատմաբան

Սոնգոտ Քրիշտոֆ
Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան
Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա
Դաշնակահար

Անուշավան Վարդանյան
Դրամատուրգ

Մարիետա Շահինյան
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան
Հնագետ, պատմաբան

Կոնստանտին Օհանջանյան
Ճարտարապետ

Մարգարիտ Սողոմոնյան
Ճարտարապետ

Ռաֆայել Համբարյան
Արձակագիր

Լուսիա Աբրահամյան
Դերասանուհի

Մհեր Խաչատրյան
Հաղորդավար, դերասան
ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆ

21 նոյեմբեր, 1872 - 28 հոկտեմբեր, 1947
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)։ Եղել է գուսան Ջիվանու որդին: Սովորել է տեղի Սբ. Փրկչի չորեքդասյան դպրոցում։ 1898-1901թթ սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: 1901-06թթ գեղարվեստի պատմություն և նկարչություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1906թ. սովորել է Լայպցիգում։ 1908-22թթ Թիֆլիսում Կոմիտասի հետ հիմնադրել և խմբագրել է «Գեղարվեստ» հանդեսը, որն ուներ գրական, գեղարվեստական, երաժշտական բաժիններ: Կազմել և հրատարակել է դասագրքեր՝ «Հայկական վայելչագրություն և գեղագրություն» (1908թ.), «Գծագրություն և նկարչություն» (1909թ.) և այլն: 1910-11թթ դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1926-27թթ՝ Երևանի գեղարվեստական տեխնիկումում, իսկ կյանքի վերջին տարիներին՝ Երևանի թատերական ինստիտուտում և պետական համալսարանում (պրոֆեսոր)։ Աշխատակցել է «Նոր դար», «Մշակ», «Հանդես գրական և պատմական», «Ազգագրական հանդես», «Անահիտ» պարբերականներին: Նրա անդրանիկ ուսումնասիրությունը՝ «Հայ աշուղներ», լույս է տեսել 1892թ.: «Հայոց պարբերական մամուլը» (1895թ.) դեռևս ձեռագիր վիճակում արժանացել է «Սահակ-Մեսրոպյան» մրցանակի: Գիտաբանասիրական արժեք են ներկայացնում «Բաղտասար Դպիր» («Տեղեկագիր Հայաստանի գիտության և արվեստի», 1927թ.), «Գևորգ Ախվերդյան» («Անահիտ», 1929թ.) ուսումնասիրությունները: Գիտական հրատարակության է պատրաստել Սայաթ-Նովայի երգերի (1931թ., ընդարձակ առաջաբանով), Ջիվանու երգերի (1936թ.) և «Հայ աշուղներ» (1937թ.) ժողովածուները: Գրել է նաև մի շարք այլ գործեր՝ «Գառնիի հեթանոսական տաճարի առեղծվածը» (1941թ.), «Էջեր հայ երաժշտության պատմության» (1945թ.), «Հայ գիրքը և տպագրության արվեստը» (1946թ.): Թողել է բազմաթիվ անտիպ ուսումնասիրություններ: Երկերի տակ ստորագրել է նաև «Գ.Լ.», «Գոշ», «Գրասեր», «Ճռինչ», «Մեֆիստոֆել», «Շավարշ», «Վաղինակ»: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1932թ. առաջինն է արժանացել Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: