Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Զաքար Խաչատրյան

Գեղանկարիչ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆ

Գրականագետ, արվեստաբան

21 նոյեմբեր, 1872 - 28 հոկտեմբեր, 1947

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)։ Եղել է գուսան Ջիվանու որդին: Սովորել է տեղի Սբ. Փրկչի չորեքդասյան դպրոցում։ 1898-1901թթ սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: 1901-06թթ գեղարվեստի պատմություն և նկարչություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1906թ. սովորել է Լայպցիգում։ 1908-22թթ Թիֆլիսում Կոմիտասի հետ հիմնադրել և խմբագրել է «Գեղարվեստ» հանդեսը, որն ուներ գրական, գեղարվեստական, երաժշտական բաժիններ: Կազմել և հրատարակել է դասագրքեր՝ «Հայկական վայելչագրություն և գեղագրություն» (1908թ.), «Գծագրություն և նկարչություն» (1909թ.) և այլն: 1910-11թթ դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1926-27թթ՝ Երևանի գեղարվեստական տեխնիկումում, իսկ կյանքի վերջին տարիներին՝ Երևանի թատերական ինստիտուտում և պետական համալսարանում (պրոֆեսոր)։ Աշխատակցել է «Նոր դար», «Մշակ», «Հանդես գրական և պատմական», «Ազգագրական հանդես», «Անահիտ» պարբերականներին: Նրա անդրանիկ ուսումնասիրությունը՝ «Հայ աշուղներ», լույս է տեսել 1892թ.: «Հայոց պարբերական մամուլը» (1895թ.) դեռևս ձեռագիր վիճակում արժանացել է «Սահակ-Մեսրոպյան» մրցանակի: Գիտաբանասիրական արժեք են ներկայացնում «Բաղտասար Դպիր» («Տեղեկագիր Հայաստանի գիտության և արվեստի», 1927թ.), «Գևորգ Ախվերդյան» («Անահիտ», 1929թ.) ուսումնասիրությունները: Գիտական հրատարակության է պատրաստել Սայաթ-Նովայի երգերի (1931թ., ընդարձակ առաջաբանով), Ջիվանու երգերի (1936թ.) և «Հայ աշուղներ» (1937թ.) ժողովածուները: Գրել է նաև մի շարք այլ գործեր՝ «Գառնիի հեթանոսական տաճարի առեղծվածը» (1941թ.), «Էջեր հայ երաժշտության պատմության» (1945թ.), «Հայ գիրքը և տպագրության արվեստը» (1946թ.): Թողել է բազմաթիվ անտիպ ուսումնասիրություններ: Երկերի տակ ստորագրել է նաև «Գ.Լ.», «Գոշ», «Գրասեր», «Ճռինչ», «Մեֆիստոֆել», «Շավարշ», «Վաղինակ»: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1932թ. առաջինն է արժանացել Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար