
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՈՒՏՉՅԱՆ

6 հուլիս, 1897 - 9 հունիս, 1961
Ծնվել է Շուշիում: Եղել է նկարիչ Սերգեյ Արուտչյանի եղբայրը: 1916թ. ավարտել է Բաքվի արական գիմնազիան, 1919թ.` Սարատովի բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցը: 1919թ. Սարատովի թատրոնում կատարել է առաջին բեմական ձևավորումը` «Փաստաբան Պատլեն»: 1919-20թթ ծառայել է Հայկ Բժշկյանի (Գայ) հեծյալ կորպուսում: 1921-23թթ սովորել է Բեռլինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1924-25թթ` Փարիզի Կոլառոսսի ակադեմիայում: 1925թ. տեղափոխվել է Երևան: Ձևավորել է շուրջ 100 ներկայացում, նաև` գրքեր, կինոնկարներ, կրկեսային ատրակցիոն: Ստեղծել է գրաֆիկական գործեր` Գեորգի Յակուլովի, Հակոբ Կոջոյանի դիմանկարները, Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Սերվանտեսի «Դոն Կիխոտ» գրքերի նկարազարդումները, «Ֆաշիզմի դեմքը» նկարաշարը: 1928-39թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական, 1939-49թթ` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչը: Լավագույն աշխատանքներից են` Ֆուրմանովի «Խռովություն», Վ.Վաղարշյանի «Օղակում», Մ.Ջանանի «Շահնամե», Գ.Սունդուկյանի «Պեպո», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» դրամատիկական, Ա.Տիգրանյանի «Անուշ», Հ.Ստեփանյանի «Լուսաբացին», Պուչչինիի «Տոսկա», Ա.Այվազյանի «Թափառնիկոս», Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերային ներկայացումների ձևավորումները: Ներկայացումներ է ձևավորել նաև Բաքվի, Թբիլիսիի, Լենինականի թատրոններում: Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանված «Խասփուշ» (1927թ.), «Զամալլու» (1928թ.), «Պեպո» (1935թ.), «Դավիթ Բեկ» (1943թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.) և այլ ֆիլմերի բեմադրող-նկարիչը: 1958թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Մոսկվայում: