ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Գրականագետ

Ավետիք Իսահակյան

Ծնվել է 1944թ. նոյեմբերի 27-ին, Երևանում: Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի թոռն է: 1967թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, 1971թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: 1977թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում` որպես բնագրագիտության բաժնի վարիչ: 2008-14թթ եղել է ինստիտուտի տնօրենը, 2015թ-ից տնօրենի խորհրդականն է: 1986-88թթ եղել է Հայաստանի գրականության և արվեստի պետական թանգարանի տնօրենը։ 1995թ-ից դասավանդում է Երևանի պետական և «Հրաչյա Աճառյան» համալսարաններում: 1977թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1973թ-ից լույս են տեսել նրա երկերի ժողովածուները: Հեղինակել է նաև բազմաթիվ գրականագիտական ուսումնասիրություններ, որոնք տպագրվել են Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում, Բեյրութում, Վենետիկում, Փարիզում, Լոս Անջելեսում: Մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր գիտաժողովների: Դասախոսությունների շարքով հանդես է եկել Սորբոնի, Լոս Անջելեսի և այլ համալսարաններում (2000թ-ից՝ պրոֆեսոր): 2000թ-ից ղեկավարում է Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ակադեմիական հրատարակության գիտական խումբը: Հրատարակվել են նրա «Ավետիք Իսահակյանի արձակը» (մենագրություն, 1975թ.), «Ավետիք Իսահակյանը և Ռուսաստանը» (1988թ.), «Ավետիք Իսահակյան, գիտական կենսագրություն» (հ.1, 2000թ.), «Ավետիք Իսահակյանի պոեմները» (2007թ.), «Բարև՛, Վարպետ» (2008թ.) գրքերը: 2012թ-ից Հայագիտական հետազոտությունների ֆինանսավորման համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է: 1996թ. արժանացել է Ռուսաստանի ԳԱ Հումանիտար գիտությունների Լ.Տոլստոյի անվան հիմնադրամի գիտական մրցանակին, 2004թ.` ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգրի, 2010թ.՝ Գյումրի քաղաքի ավագանու «Վարպետ» ոսկյա հուշամեդալի և ՌԴ ԱԳ Վ.Բրյուսովի անվան մեդալի, 2012թ.՝ Գյումրի քաղաքի «Պատվավոր քաղաքացու» կոչման, Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.՝ ՌԴ Ա.Պուշկինի անվան պետական մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար